ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԲՐՈՆԶԷ<br /> ՄԵԴԱԼԱԿԻՐ ՀՐԱՉԻԿ ՋԱՎԱԽՅԱՆԸ<br />


ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԲՐՈՆԶԷ
ՄԵԴԱԼԱԿԻՐ ՀՐԱՉԻԿ ՋԱՎԱԽՅԱՆԸ

  • 26-08-2008 17:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 25-ի կէսգիշերին Պեկինից հայրենիք վերադարձավ 29-րդ օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալակիր վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը: Նրան աղուհացով, երգով ու պարով «Զվարթնոց» օդանավակայանում դիմաւորեցին Լոռվա մարզաշխարհի մարդիկ` Վանաձորի քաղաքապետի գլխաւորութեամբ: Մեդալակրի նվաճումը բարձր գնահատեցին եւ նրան դափնեպսակ յանձնեցին օդանավակայան ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմէն Գրիգորեանը, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, գեներալ-գնդապետ Հայկ Յարութիւնեյանը: Հ.Ջավախյանը հայաստանցի 3-րդ բռնցքամարտիկն է, ով արժանանում է օլիմպիական մեդալի: Խաղերի չեմպիոն է եղել Վլադիմիր Ենգիբարյանը (1956թ. Մելբուռն), բրոնզէ մեդալակիր` Դավիթ Թորոսեանը (1972թ. Միւնխեն): Վանաձորի սպորտկոմիտէի նախագահ, ԽՍՀՄ վաստակաւոր մարզիչ Գուրգէն Գեւորգեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ Վանաձորի քաղաքապետարանը բնակարան եւ աւտոմեքենայ կնուիրի Հ.Ջավախյանին: Արժանին կմատուցվի նաեւ մարզիկի անձնական մարզիչ Գեւորգ Միսակյանին, ում նույնպես կյանձնուի բնակարան:
  -   Սպորտ