ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
ԲԱԺԱՆԵՑԻՆ 5-6-ՐԴ ՏԵՂԵՐԸ
25-08-2008 18:00:00 | | Սպորտ
ՄԵՐՍԻՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 24-ին Թուրքիայի
Մերսին քաղաքում աւարտուեց մինչեւ 16 տարեկան շախմատիստների
համաշխարհային օլիմպիադան: 26 թիմերի պայքարում Հայաստանի
ներկայացուցիչները (Սամուէլ Տեր-Սահակեան, Վահէ Բաղդասարեան, Հայկ
Վարդանեան, Հայկ Թամազյան) վաստակեցին 24 միաւոր եւ Վրաստանի թիմի
հետ բաժանեցին 5-6-րդ տեղերը: 28,5-ական միաւորով 1-2-րդ տեղը
բաժանեցին Հնդկաստանի եւ Ռուսաստանի թիմերը: 3-րդը Ֆիլիպինների
շախմատիստներն են` 27, 4-րդը` ադրբեջանցիները (24,5 միաւոր):