ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԱԾ 74 ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՀԱՒԱՔԱԿԱՆԸ 5 ԲՐՈՆԶՈՎ 66-ՐԴՆ Է<br />


ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԱԾ 74 ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՒԱՔԱԿԱՆԸ 5 ԲՐՈՆԶՈՎ 66-ՐԴՆ Է

  • 20-08-2008 18:30:00   |   |  Սպորտ
ՊԵԿԻՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 20-ի դրութեամբ Պեկինում շարունակւող ամառային 29-րդ օլիմպիական խաղերում մեդալների հաշուարկով առաջին տեղում է Չինաստանի հաւաքականը` 76 մեդալ (43 ոսկէ, 14 արծաթէ, 19 բրոնզէ), 2-րդը ԱՄՆ-ի թիմն է` 79 մեդալ (26+26+27), 3-րդը Մեծ Բրիտանիայի հաւաքականն է` 33 մեդալ (16+9+8): Հայաստանի հաւաքականը 5 բրոնզէ մեդալով զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը: Իր համար առնուազն բրոնզէ մեդալ է ապահովել նաեւ բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը, ով շարունակում է պայքարը: Ընդհանուր առմամբ, օլիմպիական խաղերի մասնակից 205 պետութիւններից մեդալի են արժանացել առայժմ 74-ը:
  -   Սպորտ