ՄԻՆՉԵՒ 16 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ 13,5 ՄԻԱՒՈՐՈՎ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ
ԱՂԻՒՍԱԿԸ
20-08-2008 18:20:00 | | Սպորտ
ՄԵՐՍԻՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Մերսին
քաղաքում օգոստոսի 17-ին մեկնարկել է մինչեւ 16 տարեկան
շախմատիստների համաշխարհային օլիմպիադան: 18 երկրների 26 թիմերից
7-ը ներկայացնում է Թուրքիան, 2-ական` Հարավաֆրիկեան
Հանրապետութիւնը եւ Շվեյցարիան:
Հայաստանի հաւաքականի կազմում են Սամուէլ Տեր-Սահակեանը, Վահէ
Բաղդասարեանը, Հայկ Վարդանեանը եւ Հայկ Թամազյանը: Խաղացվել է 4
փուլ: Հայ շախմատիստները 13,5 միաւորով գլխաւորում են մրցաշարային
աղիւսակը: