ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ<br /> ՀԱՅՐԵՆԻՔ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ՀԱՅՐԵՆԻՔ

  • 19-08-2008 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 19-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում հազարաւոր մարզասերներ դիմաւորեցին Պեկինից վերադարձած Հայաստանի օլիմպիականններին: Նրանց մէջ էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյեանը (55կգ), ծանր քաշային Եուրի Պատրիկեեւը, ծանրորդներ Տիգրան Գեւորգի Մարտիրոսեանը (69կգ), Գեւորգ Դավթեանը (77կգ) եւ Տիգրան Վարդանի Մարտիրոսեանը (85կգ), որոնք 29-րդ օլիմպիական խաղերում գրաւեցին 3-րդ պատուաւոր տեղը եւ արժանացան բրոնզէ պարգեւների: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկյանը դափնե պսակներ յանձնեց մրցանակակիրներին, մարզիչներին եւ մեծարանքի խօսքեր հղեց նրանց: Օլիմպիականներին նաեւ ողջունեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրեանը: Մարզիկների անունից շնորհակալութիւն յայտնելով կառավարութեանը, մարզական կազմակերպութիւնների ղեկավարներին եւ մարզիչներին, ծանրորդ Տիգրան Վ. Մարտիրոսեանը խոստացաւ, որ իրենք նորանոր հաղթանակներով առաւել կամրապնդեն հայրենական սպորտի հեղինակութիւնը:
  -   Սպորտ