ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՆՈՒԱՃԵՑ 5-ՐԴ ԲՐՈՆԶԷ ՄԵԴԱԼԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՆՈՒԱՃԵՑ 5-ՐԴ ԲՐՈՆԶԷ ՄԵԴԱԼԸ

  • 15-08-2008 22:00:00   |   |  Սպորտ
ՊԵԿԻՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պեկինի ամառային օլիմպիական խաղերի մասնակից Հայաստանի թիմը օգոստոսի 15-ին նուաճեց 5-րդ բրոնզէ մեդալը` շնորհիւ ծանրորդ Տիգրան Մարտիրոսեանի: Նախորդ օրը հունահռոմեական ոճի ըմբիշ Եուրի Պատրիկեեւն էր մեր թիմի հաշուին գրանցել 4-րդ բրոնզէ մեդալը: Իսկ մինչ այդ Պեկինի օլիմպիադայում Հայաստանը նուաճել էր երեք մեդալ. ծանրորդներ Տիգրան Մարտիրոսեանը, Գեւորգ Դավթեանը եւ ըմբիշ Ռոման Ամոյեանը նուաճել էին բրոնզէ մեդալներ:
  -   Սպորտ