Մրցանակաբաշխութիւն Հայաստանում Մակ-ի աշխատանքի վերաբերեալ լաւագոյն լրագրողական լուսաբանման համար


Մրցանակաբաշխութիւն Հայաստանում Մակ-ի աշխատանքի վերաբերեալ լաւագոյն լրագրողական լուսաբանման համար

  • 07-04-2011 17:10:11   | Հայաստան  |  Հայտարարություններ
Մակ-ի հայաստանեան գրասենեակը յայտարարում է մրցանակաբաշխութիւն Հայաստանում Մակ-ի աշխատանքի վերաբերեալ լաւագոյն, առանձնայատուկ եւ անկողմնակալ լրագրողական լուսաբանման համար: Մակ-ի Մրցանակի լրագրողական նիւթերի յանձնման կարգը 2011թ. ապրիլի 11-ից գրասենեակն ընդունելու է 2011 թ. սկզբից մինչեւ հոկտեմբերի 11-ը հրապարակուած լրագրողական նիւթեր Հայաստանում Մակ-ի աշխատանքի վերաբերեալ: Մրցոյթի մասնակիցները պէտք է լինէն ՀՀ քաղաքացի` Հայաստանում գործող տպագիր, հեռարձակուող կամ առցանց մամուլում աշխատող անհատ լրագրողներ: Լրագրողական նիւթերը կարող էն լինել բոլոր ձեւաչափերով` ներառեալ տպագիր, ռադիօ, հեռուստատեսային, առցանց, մուլտիմեդիայ եւ նկարների տեսքով: Դրանք պէտք է պատրաստուած լինէն 2011թ. ընթացքում եւ հրատարակուէն, հեռարձակուէն եւ ուղարկուէն մինչ լրագրողական նիւթերի յանձնելը, այսինքն նրանք պէտք է ներկայացնէն` տպագիր մամուլի համար հրատարակուած յօդուածի պատճէնը, հեռարձակուած տեսանիւթի DVD տարբերակը հեռուստաալիքի տարբերանշանով եւ էլեկտրօնային մամուլի համար ինտերնետային կայքի հասցէն կամ տեսաշարը: Իւրաքանչիւր լրագրող կարող է ներկայացնել մէկից աւելի լրագրողական նիւթ, որքան ցանկանում է: Յանձնուած նիւթերի հեղինակային իրաւունքները պատկանում էն հեղինակներին: Նիւթերը կարող էն լինել հայերէն, ռուսերէն եւ անգլերէն լեզուներով: Նիւթերը կարող էն ուղարկուել էլեկտրօնային տարբերակով uno.yerevan@unic.org հասցէին («2011թ.-ի Մակ-ի լրագրողական մրցանակ» վերնագրով), իսկ սովորական փոստով` Մակ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութիւն «Մակ-ի 2011թ.-ի լրագրողական մրցանակ» վերնագրով, Մակ-ի շէնք, Պետրոս Ադամեան 14, Երեւան 0010, Հայաստան, եւ անձամբ նշուած հասցէով ` Մակ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութիւն: Խնդրում ենք համոզուած լինել, որ լուսանկարները ունենան թուային բարձր խտութիւն (նուազագոյնը 300 dpi), իսկ տեսանիւթերը լինէն լայն տարածում ունեցող ձեւաչափերից մէկով (avi, mp4, mpg, wmv): Մակ-ի Լրագրողական մրցանակի վերաբերեալ հարցերով կարող էք դիմել uno.yerevan@unic.org հասցէին: Մրցանակ Յաղթողը կը ստանայ նախատեսուած մրցանակը եւ վկայականը Հայաստանում Մակ-ի մշտական համակարգող Դաֆինայ Գեռչեւայի կողմից Մակ-ի օրը` 2011թ.-ի հոկտեմբերի 24-ին, մրցանակաբաշխութեան ժամանակ: Լաւագոյն լրագրողական նիւթերը ` ներառեալ լուսանկարները եւ տեսանիւթերը կցուցադրուէն Մակ-ի շէնքում մրցանակաբաշխութեան ժամանակ: Մրցանակային կոմիտէ Մրցանակային կոմիտէն բաղկացած է Մակ-ի հաղորդակցութեան խմբի անդամներից, որոնք ներկայացնում էն Հայաստանում գործող Մակ-ի բոլոր գործակալութիւնները, հիմնադրամները եւ ծրագրերը: Մրցանակային կոմիտէի անդամների մասնագիտական հմտութիւնների հիման վրայ կ'որոշուի, թէ ինչն է աշխատանքը դարձնում «լաւագոյն, առանձնայատուկ եւ անկողմնակալ»:
  -   Հայտարարություններ