ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՒԱՃԵՑ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ 2008Թ. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ<br /> ԽԱՂԵՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՒԱՃԵՑ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ 2008Թ. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ
ԽԱՂԵՐՈՒՄ

  • 12-08-2008 22:00:00   |   |  Սպորտ
ՊԵԿԻՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը այսօր առաջին մեդալները տարաւ Պեկինի ամառային Օլիմպիական խաղերում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Ռոման Ամոյեանը բրոնզէ մեդալը նուաճեց 55 կիլոգրամ քաշային կարգում, իսկ ծանրամարտի տղամարդկանց մրցաշարում Տիգրան Մարտիրոսեանը երրորդը ճանաչուեց 69 կիլոգրամ քաշային կարգում: Ինչպէս հաղորդում է «Ազատութիւնը», երրորդ տեղի համար պայքարում Ռոման Ամոյեանը 3:0, 5:0 հաշւով առաւելութեան հասաւ կուբացի Յանիեր Հերնանդեսի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ամոյեանը պարտութիւն էր կրել ադրբեջանցի Ռովշան Բայրամովից` 2:7, 1:4 հաշւով: Ծանրամարտում 69 կիլոգրամ քաշայինների մէջ օլիմպիական չեմպիոն դարձաւ Չինաստանը ներկայացնող Լիաո Հուին, իսկ արծաթէ մեդալին արժանացավ ֆրանսիացի Վենսելա Դաբայա-Թիենչյոն:
  -   Սպորտ