ՍՈՉԻ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոչիում ընթացող շախմատի
«Գրանպրի» խաղարկութեան երկրորդ մրցաշարում Լեւոն Արոնեանը
(Հայաստան) 4 փուլից յետոյ եւս 10 շախմատիստների հետ երկուական
միաւորով բաժանում է 3-12-րդ տեղերը: Առաջատարը 3 միաւորով Իվան
Չեպարինովն է (Բուլղարիա):
Յուլիսի 4-ին նախատեսուած են 5-րդ փուլի հանդիպումները: