ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԲԱԶԱՆ ՆՈՒԱԶԵԼ Է 2,5%-ՈՎ, ԻՍԿ ՓՈՂԻ<br /> ԶԱՆԳՎԱԾԸ 0,7%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԲԱԶԱՆ ՆՈՒԱԶԵԼ Է 2,5%-ՈՎ, ԻՍԿ ՓՈՂԻ
ԶԱՆԳՎԱԾԸ 0,7%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 02-07-2008 15:35:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փողի բազան Հայաստանում, 2008թ.-ի մայիսի 31-ի դրութեամբ, կազմել է 394 մլրդ 556 մլն դրամ (մօտ 1 մլրդ 285 մլն ԱՄՆ դոլար)` նախորդ ամսուայ նկատմամբ նուազելով 10 մլրդ 5 մլն դրամով կամ 2,5%-ով: ՀՀ Կենտրոնական բանկից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեանը փոխանցած նախնական տուեալներով, 2008թ.-ի մայիսի 31-ի դրութեամբ փողի զանգվածը կազմել է 697 մլրդ 152 մլն դրամ` նախորդ ամսուայ նկատմամբ աճելով 4 մլրդ 752 մլն դրամով կամ 0,7%-ով: Բանկերում բնակչութիւնից ներգրաւած աւանդների մնացորդը, նշուած օրուայ դրութեամբ, կազմել է 195 մլրդ 743 մլն դրամ` նախորդ ամսուայ նկատմամբ աճելով 3 մլրդ 443 մլն դրամով կամ 1,8%-ով, իսկ նախորդ տարուայ համապատասխան ժամանակահատուածի նկատմամբ` 62 մլրդ 532 մլն դրամով կամ 46,9%-ով: 2008թ.-ի մարտի 31-ի դրութեամբ ՀՀ տարածքում գործող բանկերի (բանկային գործունէութիւն իրականացնելու արտօնութիւն ունեցող) քանակը կազմել է 22, իսկ բանկերի մասնաճիւղերի ընդհանուր քանակը` 356:
  -   Տնտեսութիւն