2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ<br /> Է 3,7%-ՈՎ, ԻՍԿ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ` 10,6%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ
Է 3,7%-ՈՎ, ԻՍԿ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ` 10,6%-ՈՎ

  • 02-07-2008 15:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-մայիսին Հայաստանում առեւտրի շրջանառութիւնը, ընթացիկ գներով, կազմել է 519 մլրդ 577,1 մլն դրամ (աւելի քան 1 մլրդ 686,3 մլն ԱՄՆ դոլար), ինչը 2007թ.-ի նոյն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 3,7%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-մայիսին մանրածախ առեւտրի շրջանառութիւնը, ընթացիկ գներով, կազմել է 331 մլրդ 918,7 մլն դրամ, ինչը 2007թ.-ի նոյն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 4,3%-ով: 2008թ.-ի յունուար-մայիսին ծառայութիւնների ծաւալը, ընթացիկ գներով, կազմել է 221 մլրդ 843 մլն դրամ, ինչը 2007թ.-ի նոյն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 10,6%-ով:
  -   Տնտեսութիւն