ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ՄԱՐԶԻՉ ՎՈԼՏԵՐ ԱԹԱՆԵՍԵԱՆԻ<br /> ԱՌԱՋԻՆ ՅՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ՄԱՐԶԻՉ ՎՈԼՏԵՐ ԱԹԱՆԵՍԵԱՆԻ
ԱՌԱՋԻՆ ՅՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

  • 01-07-2008 16:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 29-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում աւարտուեց ՀՀ վաստակաւոր մարզիչ Վոլտեր Աթանեսեանի բռնցքամարտի հանրապետական երիտասարդական առաջին յուշամրցաշարը: Վաստակաւոր մարզիչ Եուրի Ներսիսեանը «ՆՏ»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց, որ ռինգ ելած 65 մասնակիցների թւում կային շնորհալիներ, թէեւ զգացնել էր տալիս մրցափորձի պակասը: Լաւագոյն տեխնիկայի մրցանակին արժանացավ Արամ Աւագեանը (54 կգ, Երեւան), լաւագոյն բռնցքամարտիկինը` Արտակ Յովհաննիսեանը (51 կգ, Գիւմրի): 69 կգ քաշայիններ Արամ Մարտիրոսեան (Երեւան) - Յովհաննէս Խաչատրեան (Աբովեան) մենամարտը լաւագոյնը ճանաչուեց մրցաշարում: Նրանց յատուկ մրցանակ յանձնեց Վ.Աթանեսեանի նախկին սան, գլխաւոր մրցավար, Դաւիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգեանը: Յուշամրցաշարի գլխաւոր հովանաւորն էր Վ.Աթանեսեանի նախկին սան, ԽՍՀՄ սպորտի վարպետ մոսկվաբնակ Սամուէլ Ղազարեանը, որի բազմաթիւ մարզընկերները նույնպես մեծ օժանդակություն ցուցաբերեցին իրենց մարզչի յուշամրցաշարի անցկացմանը:
  -   Սպորտ