ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ<br /> ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ
ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ

  • 25-06-2008 19:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 26-ից յուլիսի 6-ը Հայաստանի շախմատի ակադեմիայի (նախագահ` Սմբատ Լպուտեան) նախաձեռնութեամբ 3-րդ տարին անընդմէջ Ջերմուկ առողջարանային քաղաքում կանցկացուի միջազգային պատանեկան մրցաշար: Մրակարգը շուեցարական է, բաղկացած է 9 փուլից, մասնակիցները կներկայացնեն 5 տարիքային խումբ: Տանտերերից բացի խաղասեղանների շուրջ կնստեն Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի շախմատիստները: Ջերմուկի մրցաշարի աւարտից յետոյ` յուլիսի 10-20-ին, Մարտունիում կանցկացուի «Սեւանայ լիճ» անուանումով աւանդական միջազգային մրցաշարը, որին հայտավորված են 10 ուժեղագոյն գրոսմայստերներ: Մրցանակային հիմնադրամը 6000 ԱՄՆ դոլարին համարժէք դրամ է: Յաղթողը կստանայ 2000 դոլար:
  -   Սպորտ