ԱՂԷՏԻ ԳՕՏՈՒ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵՔ<br /> ՏԱՐԲԵՐԱԿ Է ՄՇԱԿTYԵԼ<br />


ԱՂԷՏԻ ԳՕՏՈՒ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵՔ
ՏԱՐԲԵՐԱԿ Է ՄՇԱԿTYԵԼ

  • 25-06-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս աղէտի գօտում հաշւառուած են 6985 անօթեւան քաղաքացիներ, այդ թւում` 1800 միայնակ ծերեր: Նրանց բնակարաններով ապահովելու համար կպահանջուի մօտ 77 մլրդ դրամ (մօտ 252 մլն ԱՄՆ դոլար): Այս մասին երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերի մշակման եւ իրականացման նպատակով ստեղծուած միջգերատեսչական յանձնաժողովի յունիսի 25-ի նիստում յայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Ըստ նրա, անօթեւանների համար բնակարանների կառուցման ֆինանսաւորման նպատակով երեք տարբերակ է մշակtyել: Մասնաւորապէս, պետութիւնը յայտարարում է մասնաւոր շինկազմակերպության ընտրութեան մրցոյթ եւ պարտաւորւում 23 տարուայ ընթացքում պետբիւջէից գումարներ յատկացնել այդ կազմակերպութեանը: Ընդ որում, ամէն տարի վճարումները պէտք է իրականացուեն շուկայական գներով: Յաջորդ տարբերակը հիպոտեկային հիմնադրամի ստեղծումն է: Ըստ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանի, հիմնադրամը, որը կունենայ նաեւ պետական մասնակցութիւն, շինկազմակերպությանը կտրամադրի գումարի մի մասը, այնուհետեւ այդ գումարի դիմաց կթողարկի հիպոտեկային արժեթղթեր, որոնք մէկ տարում կտեղաբաշխուեն: Դրանից յետոյ հիմնադրամը կտրամադրի մնացած գումարը: Հիպոտեկային վարկը նախատեսւում է տրամադրել 15 տարով` 9% տոկոսադրույքով: Բնակտարածքի 1 քառ.մ-ի կառուցման համար հաշուարկուել է 235 հազար դրամ, ինչը ՀՀ Կադաստրի պետական կոմիտէի նախագահ Մանուկ Վարդանեանի կարծիքով շատ բարձր թիւ է: Վերջին տարբերակը վաուչերների տրամադրումն է: ՀՀ քաղաքաշինութեան նախարար Վարդան Վարդանեանը տեղեկացրեց, որ Գիւմրիում կան 619 անաւարտ շինօբյկետներ, որոնցից միայն 136-ն են պիտանի յետագայ շինարարութեան համար: Ըստ նրա, եթէ կառուցուի 50 բնակարանանոց 60 շէնք, ապա Գիւմրիում բնակարանային խնդիրը կլուծուի: Սակայն Գիւմրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկեանը նշեց, որ այդ օբյեկտներից եւ ոչ մէկը պիտանի չէ շինարարութեան համար: Որոշում ընդունուեց մինչեւ օգոստոսի 1-ը մշակել նշուած աշխատանքների իրականացման եւ խնդիրների լուծման համապատասխան հայեցակարգ:
  -   Տնտեսութիւն