«ԳԻՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՈՒԱԾԻ» ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ<br /> ՀՍԿՈՂՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ Է ԸՆՏՐՈՒԵԼ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒՅՈՒՆ<br />


«ԳԻՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՈՒԱԾԻ» ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՀՍԿՈՂՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ Է ԸՆՏՐՈՒԵԼ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒՅՈՒՆ

  • 19-06-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ասիական Զարգացման Բանկի կողմից ֆինանսաւորւող «Գիւղական ճանապարհահատուածի» ծրագրի նախագծման եւ տեխնիկական հսկողութեան խորհրդատուական ծառայութիւնների ձեռք բերման համար յայտարարուած մրցոյթում յաղթող է ճանաչուել ֆրանսիական «Էգիս ԲՍԵՕՄ Ինթերնեյշնըլ» կազմակերպութիւնը: Այս մասին յունիսի 19-ին ՀՀ կառավարութեան նիստում յայտնեց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը: Ընկերութեան առաջարկած պայմանագրային գինը կազմել է 1,7 մլն ԱՄՆ դոլար` ներառեալ խորհրդատուական ծառայութիւնների արժէքը` 1,3 մլն դոլար:
  -   Տնտեսութիւն