ԱՅՍ ՏԱՐԻ «ՈՍԿԷ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆԸ ՉԻ
ՈՒՆԵՆԱՅ Ո'Չ ԲԱՑՄԱՆ, ԵՎ Ո'Չ ԷԼ ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ
18-06-2008 19:40:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի, յուլիսի 13-20-ը
կայանալիք «Ոսկէ ծիրան» միջազգային 5-րդ փառատոնը չի ունենայ ո'չ
բացման, եւ ո'չ էլ փակման հանդիսաւոր արարողութիւններ: Այս մասին
յունիսի 18-ին մամլոյ ասուլիսում յայտարարեց փառատոնի տնօրէն,
կինոռեժիսոր Յարութիւն Խաչատրեանը:
Նրա խօսքերով, «աւելի լաւ է այդ գումարները ծախսուեն ֆիլմեր
բերելու, քան թէ համերգային ծրագրեր պատրաստելու համար», մանաւանդ,
որ բոլոր ծանրակշիռ փառատոները շատ համեստ բացում եւ փակում են
կազմակերպում:
Յարութիւն Խաչատրեանը նշեց, որ փառատօնային բոլոր ֆիլմերի
տոմսերի արժէքը լինելու է 300 դրամ շնորհիւ «Վիվասել» ընկերութեան,
որը «Մոսկուա» եւ «Նաիրի» կինոթատրոններին պէտք է փոխանցի տոմսերի
արժէքի մնացած 1200 դրամը: