Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարուած ատոմակայանի ռէակտորներից ճառագայթուած ջրի արտահոսքն օւկիանոս ամբողջութեամբ կասեցուել է: Յատուկ քիմիական նիւթի օգտագործմամբ մասնագէտներին յաջողուել է ամրացնել արտահոսքի շրջանում գտնուող հողաշերտը: Նշենք, որ բարձր ճառագայթում պարունակող ջուրը էներգաբլոկի ճեղքերից արտահոսում էր՝ լցուելով Խաղաղ օւկիանոս: