2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԵԼ ԵՆ 115 ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՎ<br /> ՀԻՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՆԳՐՈՒԱՆՆԵՐ` 2006 Թ.-Ի 44-Ի ԴԻՄԱՑ<br />


2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԵԼ ԵՆ 115 ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՎ
ՀԻՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՆԳՐՈՒԱՆՆԵՐ` 2006 Թ.-Ի 44-Ի ԴԻՄԱՑ

  • 17-06-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի ընթացքում Հայաստանում գործել են 115 հյուրանոցներ եւ հիւրանոցային հանգրուաններ` 2006թ.-ի 95 եւ 2005թ.-ի 76 հոյւրանոցների եւ հիւրանոցային հանգրվանների դիմաց: Ընդ որում, Երեւանում դրանց թիւը 2007թ.-ին կազմել է 46` 2006թ.-ի 44-ի եւ 2005թ.-ի 31-ի դիմաց: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ին հիւրանոցների զբաղվածությունը կազմել է 638 244 տեղ-օր` 2006թ.-ի 595 335-ի եւ 2005թ.-ի 452 555-ի դիմաց: Երեւանի պարագայում այդ ցուցանիշներն ըստ տարիների կազմել են, համապատասխանաբար, 441 429, 434 512 եւ 393 849: Հիւրանոցների եւ հիւրանոցային հանգրվանների միաժամանակեայ տարողութիւնը 2007թ.-ին կազմել է 8 376 տեղ` 2006թ.-ի 7 372 եւ 2005թ.-ի 6 873 տեղի դիմաց, իսկ Երեւանում, համապատասխանաբար, 3 672, 4 161 եւ 3 056: Հայաստանի հիւրանոցային տնտեսութիւնում աշխատողների տարեկան միջին ցուցակային թիւը 2007թ.-ին կազմել է 1 917` 2006թ.-ի 1 736-ի եւ 2005թ.-ի 1 711-ի դիմաց, իսկ Երեւանում, համապատասխանաբար, 1 292, 1 359 եւ 1 308: Հիւրանոցային տնտեսութեան սուբյեկտների ընդհանուր հասոյթը 2007թ.-ին կազմել է 12 մլրդ 47,6 մլն դրամ կամ աւելի քան 35,2 մլն ԱՄՆ դոլար (Երեւանում` 10 մլրդ 8,2 մլն դրամ)` 2006թ.-ի 10 մլրդ 632,2 մլն դրամի (Երեւանում` 8,7 մլրդ դրամ) եւ 2005թ.-ի 10 մլրդ 77,5 մլն դրամի (Երեւանում` 8 մլրդ 537,3 դրամ) դիմաց, իսկ ընթացիկ ծախսերը, համապատասխանաբար, 9 մլրդ 552,1 մլն դրամ (7 մլրդ 480,6 մլն դրամ), 8 մլրդ 326,8 մլն դրամ (6 մլրդ 208,3 մլն դրամ) եւ 8 մլրդ 163,6 մլն դրամ (6 մլրդ 657,7 մլն դրամ):
  -   Տնտեսութիւն