ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՎԱՐՈՅԹ Է ՀԱՐՈՒՑԵԼ<br /> ԶԼՄ-ՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱՅ<br />


ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՎԱՐՈՅԹ Է ՀԱՐՈՒՑԵԼ
ԶԼՄ-ՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱՅ

  • 11-06-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 11-ի նիստում ՀՀ տնտեսական մրցակցութեան յանձնաժողովը վարոյթ է հարուցել «Առաւօտ» օրաթերթի եւ www.panorama.am լրատուական կայքի հրապարակումների հիման վրայ, համաձայն որոնց, շուկայում ազօտական պարարտանիւթը վաճառւում է 9500-15000 դրամով` այն դէպքում, երբ պետութիւնը սուբսիդիա է տրամադրում այս ապրանքի համար: Համաձայն խոշոր տնտեսվարողների պարզաբանման, որ նրանք տուել են լրագրողներին, իրենք պարարտանիւթը վաճառում են 5050, 6200 եւ 6800 դրամով: Ըստ «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, յանձնաժողովը վերջերս էր ուսումնասիրել ազօտական պարարտանիւթերի շուկայի կառուցուածքը եւ մայիսի 27-ի որոշմամբ «Դուին Հոլդինգ»-«Ազոտինվեստ» ընկերութիւններին, որպէս անձանց խումբ համարել գերիշխող դիրք ունեցող եւ գրանցել համապատասխան ռեեստում («Դուին Հոլդինգ»-ը շուկայում գործող «Ազոտինվեստ»-ի հիմնադիրներից մէկն է, ինչը, ըստ «Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան մասին» ՀՀ օրէնքի, նշանակում է, որ այս երկու ընկերութիւնները անձանց խումբ են համարւում եւ շուկայում հանդէս են գալիս որպէս մէկ տնտեսվարող սուբյեկտ): «Դուին Հոլդինգ»-«Ազոտինվեստ» անձանց խումբը գրաւում է շուկայի 81,2 տոկոսը: Յանձնաժողովը քննարկել է նաեւ «Շեն-Կոնցեռն» ընկերութեան դիմումը` համակենտրոնացման մասին: «Շեն-Կոնցեռն»-ը դիմել էր Յանձնաժողով` յայտնելով, որ իր բաժնետէրերից մէկը իրեն սեփականութեան իրաւունքով պատկանող բաժնեմասը մտադիր է վաճառել ընկերութեան միւս երկու խոշոր բաժնետէրերին: Համաձայն «Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան մասին» ՀՀ օրէնքի, ընկերութիւնը ներկայացրել է երեք խոշոր բաժնետէրերի համակենտրոնացման հայտարարագրերը` ակնկալելով ստանալ համաձայնութիւն նշուած գործարքի կատարման վերաբերեալ: Յանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացուած փաստաթղթերը, եկել է եզրակացութեան, որ նշուած գործարքը (ձեռքերումը) կատարւում է մէկ ընկերութեան շրջանակներում, ինչը ազդեցութիւն չի ունենայ մրցակցային դաշտի վրայ եւ որոշմամբ վարոյթը դադարեցրել է:
  -   Տնտեսութիւն