ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՎԱՒԵՐԱՑՐԵՑ 2 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ<br />


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՎԱՒԵՐԱՑՐԵՑ 2 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

  • 11-06-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 11-ին ՀՀ Ազգային Ժողովը վաւերացրեց 2007թ.-ի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ստորագրուած «Անկախ պետութիւնների համագործակցութեան խաղաղութեան պահպանման հաւաքական ուժերի անձնակազմի սոցիալական եւ իրաւական երաշխիքների մասին» համաձայնագիրը: Վաւերացուեց նաեւ ընթացիկ տարուայ մայիսի 27-ին ստորագրուած «ՀՀ կառավարութեան եւ Միջազգային համագործակցութեան Ճապոնիայի բանկի միջեւ Երեւանի համակցուած շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար վարկային համաձայնագրում փոփոխութիւն» վարկային համաձայնագիրը: Ըստ ՀՀ էներգետիկայի նախարար Արմէն Մովսիսեանի, 2005թ.-ին ստորագրուած «մայր» համաձայնագրով էներգաբլոկի նախագծի իրականացման համար յատկացուել էր 15,918 մլրդ ճապոնական իենի վարկ: Հաշուի առնելով 2004-2007թթ.-ի ընթացքում համաշխարհային շուկայում սարքավորումների, շինարարական եւ մոնտաժային աշխատանքների գների զգալի աճը, Ճապոնիայի կառավարութիւնը համաձայնել է լրացուցիչ տրամադրել 10,491 մլրդ ճապոնական իեն գումարի վարկ: Լրացուցիչ վարկը տրամադրւում է արտօնեալ պայմաններով, 40 տարով` 0,75 տոկոս տոկոսադրույքով, առաջին 10 տարին` առանց մարման իրաւունքի:
  -   Տնտեսութիւն