Հաստատուել է Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքի նախագիծը


Հաստատուել է Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքի նախագիծը

  • 05-04-2011 18:19:41   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի ապրիլի 5-ի նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը, հաստատուել է Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքի նախագիծը: Նիստում արծարծուել է Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 1-ին տրանշի` Երեւան-աշտարակ եւ Երեւան-արարատ ճանապարհահատուածների նախագծերի պատրաստման վերջնաժամկէտների հարցը, ինչպէս նաեւ ներկայացուել է ծրագրի 2-րդ տրանշի` Աշտարակ-թալին ճանապարհի նախագիծը: Սահմանուել էն նաեւ հողի օտարման վերջնական ծրագրի նախապատրաստման եւ ներկայացման ժամկէտները: Ի թիւս օրակարգային հարցերի, հաստատուել է նաեւ ,հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպութիւնէ Պոակ-ի ամփոփ բիւջէի եւ պահպանման ծախսերի նախահաշիւը:
  -   Տնտեսութիւն