FIDH-ն եւ մի շարք այլ կազմակերպութիւններ կոչ են անում<br /> Հայաստանի իշխանութիւններին ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք<br /> կերաշխաւորեն երկրում խօսքի ազատութեան լիարժէք իրականացումը<br />


FIDH-ն եւ մի շարք այլ կազմակերպութիւններ կոչ են անում
Հայաստանի իշխանութիւններին ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք
կերաշխաւորեն երկրում խօսքի ազատութեան լիարժէք իրականացումը

  • 02-04-2010 19:36:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) եւ Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէն, Երեւանի մամուլի ակումբը, Լրատվամիջոցների աջակցութեան «Ինտերնյուս» ՀԿ-ն, Բազմակողմանի տեղեկատուութեան ինստիտուտը, Հայաստանի Հելսինկեան կոմիտէն, «Ընդդէմ իրաւական կամայականության» կազմակերպութիւնը, Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտը իրենց մտահոգութիւնն են յայտնել Հայաստանում խօսքի եւ մամուլի ազատութեան սահմանափակումների վերաբերեալ: Ըստ նշուած կազմակերպութիւնների յայտարարութեյան, այս ոլորտում իրավիճակը կտրուկ վատթարացավ 2002թ.-ի ապրիլի 2-ից, երբ «Ա1+» անկախ մասնաւոր հեռուստաընկերությունը զրկվեց հեռարձակուելու հնարաւորութիւնից: «Ա1+»-ի եթերազրկումն անմիջապէս ազդեց Հայաստանում բազմակարծութեան մակարդակի վրայ, գրեթէ բոլոր հեռարձակողները սկսեցին գործել է'լ աւելի զգուշորեն: Կիրառւում է քողարկված գրաքննութիւն` հարկային, տնտեսական, ինչպէս նաեւ քաղաքական ներազդման լծակների օգտագործմամբ: 2002թ.-ի ապրիլից ի վեր «Ա1+» հեռուստաընկերությունը մասնակցել է հեռարձակման լիցենզաւորման 10-ից աւելի մրցոյթների եւ բոլոր դէպքերում Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային յանձնաժողովի որոշմամբ նա լիցենզիա չի ստացել: Հայաստանի լրագրողական եւ իրաւապաշտպան կազմակերպութիւնների համոզմամբ, «Ա1+»-ը դարձել է քաղաքական հետապնդման զոհ»,- ասուած է յայտարարութիւնում: Յայտարարութեյան հեղինակները կոչ են անում Հայաստանի իշխանութիւններին ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կերաշխաւորեն երկրում խօսքի ազատութեան լիարժէք իրականացումը: Մասնաւորապէս, կայանալիք հեռարձակման լիցենզաւորման մրցույթներում ապահովել անաչառութիւն եւ թափանցիկություն` դրանով իսկ երաշխավորելով հիմնաւորուած որոշումներ, որոնք կարժանանան հասարակութեան վստահությանը:
  -   Քաղաքական