Ազատագրուած տարածքները ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի<br /> անվտանգութեան կարեւորագոյն երաշխիքներն են,- ասուած է<br /> Արմէնական-ՌԱԿ-ի յայտարարութիւնում<br />


Ազատագրուած տարածքները ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի
անվտանգութեան կարեւորագոյն երաշխիքներն են,- ասուած է
Արմէնական-ՌԱԿ-ի յայտարարութիւնում

  • 02-04-2010 19:36:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ղարաբաղի անվտանգութեան երաշխիքների բացակայութեան եւ Ադրբեջանի կողմից ամէն օր հնչող ռազմատենչ յայտարարութիւնների պայմաններում որեւէ խօսակցութիւն զիջումների կամ նոյնիսկ փոխզիջումների մասին անտեղի է ու վտանգաւոր: Այս մասին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող զարգացումներին եւ յատկապէս ազատագրուած տարածքների զիջման մասին վերջին շրջանում արծարծուող խոսակցություններին, ապրիլի 2-ին յայտարարել է Արմէնական-Ռամկավար Ազատական կուսակցութեան Հանրապետական վարչութիւնը: Ըստ Արմէնական-ՌԱԿ-ի, տարածքները, որոնք ազատագրուել են հազարաւոր հայ մարտիկների կեանքի գնով, ընդհանրապես չեն կարող առեւտրի եւ սակարկման առարկայ լինել: Բացի այդ, հայկական կողմը իրաւասու է նիւթական փոխհատուցում պահանջել Ադրբեջանից Ղարաբաղում պատերազմ սանձազերծելու եւ հազարաւոր անմեղ քաղաքացիներ սպանելու համար: Այս կապակցութեամբ, ինչպէս նշուած է յայտարարութիւնում, պէտք է պետական մակարդակով բարձրացուեն Շահումեանի եւ հայաբնակ միւս շրջանների խնդիրները, ինչպէս նաեւ 400 հազար հայ փախստականների հարցը, պետական աւելի լուրջ եւ հեռանկարային քաղաքականութիւն իրականացուի ազատագրուած տարածքները վերաբնակեցնելու եւ տնտեսապես հզորացնելու ուղղութեամբ: «Հայ հասարակութիւնը, պետական մարմինները պէտք է յստակ կերպով գիտակցեն, որ ազատագրուած տարածքները ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան կարեւորագոյն երաշխիքներն են եւ խաղաղութեան պահպանման միակ գրաւականը»,- ասուած է Արմէնական-ՌԱԿ-ի յայտարարութիւնում:
  -   Քաղաքական