Ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Յիսուս Քրիստոսի<br /> հրաշափառ Հարության տոնը<br />


Ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Յիսուս Քրիստոսի
հրաշափառ Հարության տոնը

  • 02-04-2010 18:18:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Յիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Տոնը նշւում է գարնանային գիշերահավասարին յաջորդող լուսնի լրման մօտակայ կիրակի օրը` մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատուածում: Սուրբ Հարության տոնը կոչւում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստուած: Զատիկը թէ' Հին, եւ թէ' Նոր Կտակարաններում համարւում է մեծագոյն տոներից մէկը: Յիսուս Քրիստոսի խաչելութիւնից եւ մահուանից յետոյ` երեկոյեան, բարեպաշտ մարդիկ Նրա Մարմինն իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մէջ` փակելով մի մեծ քարով: Երրորդ օրը` կիրակի առաւօտեան, իւղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Յակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի Մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացուած է, իսկ գերեզմանը` թափուր: Այդ պահին երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչու՞ եք ողջին մեռելների մէջ փնտրում: Այստեղ չէ, այլ Յարութիւն առաւ» (Ղուկ. ԻԴ 4-9): Հարության լուրը կանայք աւետում են առաքեալներին, որից յետոյ Յիսուս երեւում է նրանց: Քրիստոսի Յարութիւնը դարձաւ քրիստոնեական վարդապետութեան եւ հաւատի հիմքը: «Եթէ մեռելների յարութիւն չկայ, ապա եւ Քրիստոս Յարութիւն չի առել: Եվ եթէ Քրիստոս Յարութիւն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է եւ ձեր հաւատը» (Ա Կորնթ. ԺԵ 13-14): Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարւում է հարության եւ նոր կեանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գոյնը խորհրդանշում է խաչյալ Յիսուսի կենդանարար Արիւնը, որ թափվեց մարդկանց փրկության համար: Սբ. Գրիգոր Տաթեւացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի, եւ, ինչպէս իմաստուններն են ասում, «դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գոյնը խորհրդանշում է, որ աշխարհը գնուեց Քրիստոսի Արեամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մէջ առնելով` յռչակում ենք մեր փրկությունը»: Սբ. Հարության տոնին նախընթաց երեկոյեան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալոյցի Սբ. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Սբ. Հաղորդութիւն ստանալով, դուրս են գալիս պահքից, եւ սկսւում են զատկական տոնակատարությունները: Այդ օրուանից հավատացեալները միմեանց ողջունում են «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» աւետիսով, պատասխանն է` «Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի»: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Արարատեան Հայրապետական թեմի Մամլոյ դիւանից, ապրիլի 3-ի ժամը 18-ին եկեղեցիներում կմատուցվի Ճրագալոյցի Սբ. Պատարագ, որից յետոյ մարդիկ դուրս կգան պահքից եւ կսկսեն տոնել Սբ. Հարության տոնը: Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում Սբ. Պատարագին կհանդիսապետի Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը: Ապրիլի 4-ի ժամը 11-ին Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում Տ. Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը կմատուցի տօնական Սբ. Պատարագ : Իսկ ապրիլի 5-ին Մեռելոց հիշատակության օրն է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, կատարւում է հոգեհանգստեան արարողութիւն, որից յետոյ մարդիկ այցելում են հանգուցեալների շիրիմներին:
  -   Հասարակութիւն