Ծեծկռտուք եւ կրակոցներ Սեւանում<br />


Ծեծկռտուք եւ կրակոցներ Սեւանում

  • 02-04-2010 17:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ին, ժամը 13.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովագիւղի բնակիչներ` 1966 թ. ծնուած Ալեքսան Թովմասեանը, 1970 թ. ծնուած Մարտիրոս Սարգսեանը, 1987 թ. ծնուած Սպարտակ Թովմասեանը, Ծովագիւղի գիւղապետարանի բաժնի վարիչ, 1984 թ. ծնուած Վահրամ Գեւորգեանը, 1975 թ. ծնուած Յովհաննէս Սարգսեանը եւ 1992 թ. ծնուած Հրանտ Գուլանեանը Սեւան քաղաքում խուլիգանական արարքներ են կատարել համագիւղացիներ` 1951 թ. ծնուած Լովա Ֆերոյանի, «Ալիք» կոոպերատիւի տնօրէն, 1978 թ. ծնուած Ասատուր Ֆերոյանի եւ Սեւանի քաղաքապետարանի սպորտկոմիտէի նախագահ, 1979 թ. ծնուած Արմէն Ֆերոյանի նկատմամբ: Ըստ Ոստիկանութեան պաշտօնական կայքէջի, միջադէպի ընթացքում Լովա Ֆերոյանն իր մօտ ապօրինի պահւող «Վալտեր» ատրճանակից կրակել է Վահրամ Գեւորգեանի եւ Յովհաննէս Սարգսեյանի վրայ, որոնք հրազէնային վնասուածքներով տեղափոխուել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Լովա, Ասատուր եւ Արմէն Ֆերոյանները ներկայացել են Ոստիկանութեան Սեւանի բաժին: Ձեռնարկւում են միջոցառումներ Ալեքսան Թովմասյանին, Մարտիրոս Սարգսեանին, Հրանտ Գուլանեանին, ինչպէս նաեւ «Վալտեր» ատրճանակը յայտնաբերելու ուղղութեամբ: Ապրիլի 2-ին, ժամը 01.00-ին, ոստիկանութեան կազմակերպուած յանցաւորութեան, քրէական հետախուզութեան գլխաւոր, Գեղարքունիքի մարզային վարչութիւնների եւ Սեւանի բաժնի ծառայողները Լովա Ֆերոյանի բնակարանի խուզարկութեամբ յայտնաբերել են «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի 1, 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ եւ 28 մմ տրամաչափի 23 դատարկ պարկուճ: Նշանակուել է դատաձգաբանական փորձաքննություն, կատարւում է նախաքննություն:
  -   Հասարակութիւն