Թուրքական հեռուստատեսութեամբ քննարկուել է «Թոռները» գիրքը
02-04-2010 17:27:00 | | Հասարակութիւն
ՍՏԱՄԲՈՒԼ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքական
«Կանալ-24» ծրագրի վերջին թողարկումը նուիրուած է եղել Ֆեթհիյե
Չեթինի եւ Այշեգյուլ Ալթնայի գրի առած «Թոռներ» գրքին: Ինչպէս
տեղեկացնում է «Մարմարան», այս գիրքն էլ` Չեթինի «Մեծ մայրիկս»
գրքի նման, ներկայացնում է 1915-ի ողբերգութեան ընթացքում
մահմեդականութիւն ընդունած, թրքացած հայ կանանց այսօրուայ թոռների
պատմութիւնները: Հաղորդման երրորդ մասնակիցը Պերքե Պաշը, որ
նույնպես հայուհու թոռ է, գիրքը կարդալուց յետոյ, վաւերագրական
ժապաւեն է նկարահանել իր մեծ մոր` Նահիտե Գափթանի մասին, որի
հայկական անունը Գեղանույշ է:
Աւելի քան մէկուկէս ժամ տեւողությամբ ծրագիրը յարգանքի տուրք
էր 1915-ի զոհերին ու հայկական ծագումով իրենց մեծ մայրերին: