Մոսկուաբնակ գործարարի միջոցներով նորոգուել է Երեւանի Սպանդարեանի անուան դպրոցը


Մոսկուաբնակ գործարարի միջոցներով նորոգուել է Երեւանի Սպանդարեանի անուան դպրոցը

  • 05-04-2011 17:20:04   | Հայաստան  |  Հասարակութիւն
Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանն ապրիլի 5-ին ընդունել է մոսկուաբնակ բարերար Ռուբէն Գրիգորեանին, ում նուիրատուութեամբ հիմնանորոգուել է Երեւանի Սպանդարեանի անուան թիւ 24 դպրոցը: Շնորհակալութիւն յայտնելով դպրոցի բարեկեցութեանն ուղղուած ձեռնարկի համար, քաղաքապետը նշել է, որ նման կամաւոր ներդրումներն իսկապէս խրախուսելի էն եւ անհրաժեշտ: Այս համատեքստում Կարէն Կարապետեանը հիւրին է ներկայացրել վերջերս գործարկուած «Օգնիր դպրոցիդ» էլեկտրօնային կայքի նպատակները եւ հանրակրթական դպրոցների աշակերտներին թատրոններ եւ թանգարաններ անվճար այցելութեան աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը, համաձայն որի, իւրաքանչիւր աշակերտ տարուայ ընթացքում հնարաւորութիւն ունի 8-12 անգամ անվճար այցելել թատրոններ, թանգարաններ, դպրոցականների ֆիլհարմոնիայ: Կարէն Կարապետեանի խօսքով դպրոցն այսօր իւրաքանչիւրի հոգածութեան կարիքն ունի եւ եթէ ուզում ենք արժանավայել երկրում ապրել, պէտք է ունենանք արժանավայել դպրոց: Ողջունելով քաղաքապետի այս նախաձեռնութիւնը, Ռուբէն Գրիգորեանը նշել է, որ այս կերպ իսկապէս լուրջ ներդումներ կարող էն ներգրաւուել դպրոցների հիմնախնդիրների լուծման համար: Գործարարը առանձնակի կարեւորել է քաղաքապետարանի կողմից հանրակրթական դպրոցների նկատմամբ դրսեւորուող ուշադրութիւնը:
  -   Հասարակութիւն