2009թ.-ին Հայաստանում շարունակուել են լրագրողների նկատմամբ
բռնութիւնները
31-03-2010 20:50:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ «2009թ.-ի ընթացքում ՀՀ
Մարդու իրաւունքների պաշտպանի գործունէութեան եւ երկրում մարդու
իրաւունքների ու հիմնարար ազատութիւնների խախտման մասին» տարեկան
զեկոյցի, անցած տարի արձանագրուել է ԶԼՄ-ների եւ դրանց
աշխատակիցների նկատմամբ ճնշումների 14 դէպք` 2008թ.-ի 16-ի դիմաց:
Զեկոյցում նշւում է, որ այդ փաստերի վերաբերեալ Պաշտպանը
հանդէս է եկել յայտարարութիւններով եւ խստօրէն դատապարտել
կատարուված դէպքերը: Նա արձանագրել է, որ նման բռնութիւնների
չբացահայտման դէպքերը երկրում ստեղծում են վախի եւ անպատժելիութեան
մթնոլորտ: