2009թ.-ին Հայաստանում շարունակուել են լրագրողների նկատմամբ<br /> բռնութիւնները<br />


2009թ.-ին Հայաստանում շարունակուել են լրագրողների նկատմամբ
բռնութիւնները

  • 31-03-2010 20:50:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ «2009թ.-ի ընթացքում ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գործունէութեան եւ երկրում մարդու իրաւունքների ու հիմնարար ազատութիւնների խախտման մասին» տարեկան զեկոյցի, անցած տարի արձանագրուել է ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 14 դէպք` 2008թ.-ի 16-ի դիմաց: Զեկոյցում նշւում է, որ այդ փաստերի վերաբերեալ Պաշտպանը հանդէս է եկել յայտարարութիւններով եւ խստօրէն դատապարտել կատարուված դէպքերը: Նա արձանագրել է, որ նման բռնութիւնների չբացահայտման դէպքերը երկրում ստեղծում են վախի եւ անպատժելիութեան մթնոլորտ:
  -   Մարդու իրաւունքներ