Ս.Պետրոսեանը որպէս հիմնադիր անդամ մասնակցել է<br /> «Եվրամիջերկրական տարածաշրջանի գիտութիւնների եւ արուեստի<br /> միջազգային ակադեմիայի» նիստին<br />


Ս.Պետրոսեանը որպէս հիմնադիր անդամ մասնակցել է
«Եվրամիջերկրական տարածաշրջանի գիտութիւնների եւ արուեստի
միջազգային ակադեմիայի» նիստին

  • 31-03-2010 18:30:00   |   |  Հասարակութիւն
ՍՊԱՐՏԱ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 26-29-ը ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսեանը աշխատանքային այցով գտնւում էր Յունաստանի Հանրապետութիւնում: Ինչպէս տեղեկացրեցին ՀՀ սփիւռքի նախարարութիւնից, այցի հիմնական նպատակն էր մասնակցել «Եվրամիջերկրական տարածաշրջանի գիտութիւնների եւ արուեստի միջազգային ակադեմիայի» ստեղծման գործընթացին: Վերջինիս ստեղծման նախաձեռնութեամբ հանդէս էին եկել աշխարհի 13 երկրների նշանաւոր գիտնականներ եւ արուեստի գործիչներ: Միջազգային ակադեմիայի հիմնադիր անդամներից է նաեւ պրոֆեսոր Ստեփան Պետրոսեանը: Ակադեմիայի գլխաւոր նպատակն է միջազգային երկխօսութեան ճանապարհով նպաստել Եվրամիջերկրական տարածաշրջանի երկրների համագործակցութեանը եւ զարգացմանը: Հիմնադիր նիստը տեղի ունեցաւ Սպարտա քաղաքում: Ակադեմիայի ստեղծման գործընթացին աջակցում էին Յունաստանում ԵՈՒՆԵՍԿՕ-ի յանձնաժողովը եւ Յունաստանում գործող Եվրամիջերկրական տարածաշրջանի մշակոյթային կենտրոնը: Հիմնադիր նիստում ընդունուեց հռչակագիր ակադեմիայի ստեղծման վերաբերեալ: Յաջորդ օրը տեղի ունեցաւ կոնֆերանս` նուիրուած տարածաշրջանի էներգետիկ անվտանգութեան եւ կայուն զարգացման հիմնախնդիրներին, որում ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսեանը հանդէս եկաւ «Համագործակցութիւնը գիտութեան եւ տեխնիկայի բնագաւառում` որպէս 21-րդ դարում հասարակութիւնների կայուն զարգացման գրաւական» թեմայով զեկույցով: ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալը հանդիպումներ ունեցաւ նաեւ Յունաստանի հայկական համայնքային կառոյցների ներկայացուցիչների հետ: Մասնաւորապէս, հանդիպումներ տեղի ունեցան Յունաստանում Հայ օգնութեան միութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան կառոյցների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների ընթացքում Ս. Պետրոսեանը ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան գործունէութիւնը, ծրագրերը, քննարկվեցին Ազգային Խորհրդի ձեւաւորման սկզբունքները, ինչպէս նաեւ նախարարութեան ծրագրերին համայնքային կառոյցների մասնակցութեան հարցեր:
  -   Հասարակութիւն