«Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ-ում ստեղծուել է Ենթակառուցուածքի ծառայութիւն


«Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ-ում ստեղծուել է Ենթակառուցուածքի ծառայութիւն

  • 05-04-2011 16:56:22   | Հայաստան  |  Տնտեսութիւն
«Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ-ում ստեղծուել է Ենթակառուցուածքի ծառայութիւնը: «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխաւոր տնօրէն Շեւկեթ Շայդուլլինի հրամանով նոր ծառայութեան պետ է նշանակուել Բորիս Զուերեւը, որը մինչ այդ զբաղեցնում էր Գծի ծառայութեան պետի առաջին տեղակալի պաշտօնը: Աշոտ Ունուսեանը, որը եղել էր Գծի ծառայութեան պետ, նշանակուել է Ենթակառուցուածքի ծառայութեան պետի առաջին տեղակալ: «Ենթակառուցուածքի ծառայութիւնը ստեղծուել է առաջին հերթին երեք տնտեսութիւնների` գծերի տնտեսութեան, էներգամատակարարման եւ էլեկտրականացման տնտեսութեան, ազդանշանային, համակենտրոնացման, արգելափակման եւ կապի տնտեսութեան, միաւորման եւ օպտիմալացման կարիքից ելնելով», - ասում է Ենթակառուցուածքի ծառայութեան պետ Բորիս Զուերեւը: Այսպիսով, նախկինում բաժանուած այս երեք ծառայութիւնները այժմ միաւորուած էն միասնական ցանց` փոխադրումների, որպէս երկաթգծի գործունէութեան հիմնական տեսակի, ապահովման համար:
  -   Տնտեսութիւն