Ապրիլի 5-ին «Նոյեան Տապան» ահազանգ ստացաւ , որ փակուել է «Նաիրի» կինոթատրոնը: Մեր թղթակիցը ճշտել է, որ այդ տեղեկատուութիւնը համապատասխանում է իրականութեանը: Չճշտուած տեղեկութիւնների համաձայն այն փակուել է, քանի որ աւարտուել է վարձակալութեան ժամկէտի պայմանագիրը: Մեր թղթակցին չյաջողուեց հանդիպել պատասխանատու անձանց, քանի որ այնտեղ ոչ ոք չկար: