Թոմաս Համմարբերգ, «Միայն այժմ են ձեռնարկւում Օսմանեան
Թուրքիայում կատարուածը ճանաչելուն ուղղուած առաջին քայլերը, թէեւ
միայն գիտական բանավէճերի շրջանակներոմ. սակայն պահանջւում է անել
աւելին»
Թոմաս Համմարբերգ, «Միայն այժմ են ձեռնարկւում Օսմանեան
Թուրքիայում կատարուածը ճանաչելուն ուղղուած առաջին քայլերը, թէեւ
միայն գիտական բանավէճերի շրջանակներոմ. սակայն պահանջւում է անել
աւելին»
22-03-2010 23:55:00 | | Քաղաքական
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
«Պատմութեան միակողմանի մեկնաբանութիւնները կամ խեղաթյուրումները
բազմաթիւ անգամ հանգեցրել են փոքրամասնությունների հանդէպ
խտրականութեան, քսնենոֆոբիայի կամ հակամարտութիւնների
վերականգնման: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է միշտ արդար կերպով
փնտրել ճշմարտութիւն», - ասուած է Եւրոպայի խորհրդի Մարդու
իրաւունքների յանձնակատար Թոմաս Համմարբերգի մարտի 22-ին
հրապարակած մեկնաբանություններում: Նրա դիտարկմամբ, երբեմն կատարած
մարդու իրաւունքների ծանր խախտումները նախկինի պես անդրադառնում են
ներկայիս Եվրոպայում ստեղծուած յարաբերութիւնների վրայ: Մի շարք
դէպքերում պատմութեան խորն ուսումնասիրութիւնը նպաստում էր
մարդկանց եւ ժողովուրդների միջեւ փոխըմբռնման,
հանդուրժողականութեան եւ վստահությանը: Սակայն որոշ
ոճրագործութիւններ մինչ այժմ ժխտւում են կամ փոքրացվում է նրանց
մասշտաբները, ինչը հանգեցնում է նոր լրավածության:
Մարդու իրաւունքների յանձնակատարի համոզմամբ, նախկինում
կատարուված ոճրագործութիւնները պէտք է ճանաչուեն, փաստաթղթավորվեն,
դրանցից պէտք է դասեր քաղվեն. սակայն դրա հետ մէկտեղ չի կարելի
դրանք խեղաթիւրել քաղաքական նպատականերով:
Ըստ Համմարբերգի, պատմական փաստերի ճանաչումը միշտ ունեցել է
յատուկ նշանակութիւն, սակայն դա յատկապէս կարեւոր է զանգվածային
ոճրագործութիւնների կամ մարդու իրաւունքների ոտնահարման դէպքում:
Եւրոպայի խորհրդի Մարդու իրաւունքների յանձնակատարի կարծիքով,
«նման հանցագործութիւններ չի կարելի անտեսել եւ չունենալ լուրջ
հետեւանքներ: Երկարատեւ` մի քանի սերուրդների, անպատժելիութիւնը
եւ չճանաչումը ծնում է դառնության զգացողություն նրանց շրջանում,
ով իրեն նոյնացնում է զոհերի հետ, իսկ դա իր հերթին կարող է
թունավորել այդ ոճրագործութեան կատարման ժամանակահատուածում անգամ
չծնված մարդկանց յարաբերութիւնները:
Նիցիստների յանցագործութիւնները, մասնաւորապէս, Հոլոքոստը,
անտեսւում էին բազմաթիւ մարդկտանց կողմից այն ժամանակ, երբ տեղի
էին ունենում այդ սպանութիւնները: Յետագայում իւրաքանչիւր
ոջղջամիտ մարդ ստիպուած եղավ ընդունել մարդու հանդէպ կատարուված այդ
ճչացող հանցագործութիւնը, ինչն անգամ ստիպեց համաշխարհային
հանրութեանը ընդունել այնպիսի ձեւակերպում, ինչպիսին է
ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ ապագայում նման
յանցագործութիւնները կանխելու եւ պատժելու միջազգային կոնւենցիայ:
Մինչ այժմ մեծ վէճեր է առաջացնում 1915 թուականին Օսմանեան
կայսրութիւնում էթնիկական հայերի բռնի զանգվածային տեղեհանության
եւ դրա հետ կապուած մարդկանց մահուան եւ անմիջական սպանութիւնների
նկարագրութիւնները: Եվ չնայած դա տեղի է ունեցել մինչեւ նոր
Թուրքական Հանրապետութեան ստեղծումը, ակնյայտ էր այդ
յանցագործութիւնները քննարկելու ցանկութեան բացակայութիւնը: Այն
գրողները եւ լրագրողները, որոնք բարձրացնում էին այդ հարցը,
կանգնում էին դատարանի առջեւ: Միայն այժմ են ձեռնարկւում այդ
փաստերը ճանաչելուն ուղղուած առաջին քայլերը, թէեւ միայն գիտական
բանավէճերի շրջանակներոմ. Սակայն պահանջւում է անել աւելին:
Պատմական վեճերը չպեք է մարդու իրաւունքները պատանդի վերածեն:
Պատմական փաստերի միակողմանի մեկնաբանութիւնը կամ խեղաթիւրումը
չպէտք է հանգեցնեն փոքրամասնությությունների խտրականութեան,
քսենոֆոբիայի եւ հակամարտութիւնների վերսկսան: Չի կարելի մեղադրել
նոր սերունդներին այն բանում, ինչը կատարել են իրենց նախնիներից
ոմանք:
Կարեւոր է ճշմարտութեան բարոյական որոնումները եւ սթափ,
փաստերի վրայ հիմնուած պատմութեան տարբեր մեկնաբանութիւնների
քննարկումը: Եվ այդ ժամանակ միայն կարելի կլինի ճիշտ դասեր քաղել»: