«Ամբերի» շախմատային մրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնեանը ոչ ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ


«Ամբերի» շախմատային մրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնեանը ոչ ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ

  • 21-03-2010 23:35:00   |   |  Սպորտ
ՆԻՑՑԱՅ. 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ամբերի» մրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնեանը ոչ ոքի խաղաց իսրայէլցի Բորիս Գելֆանդի հետ: Այս տուրի միւս խաղերում գրանցուեցին հետեւեալ արդիւնքները Կոյր շախմատ Իւանչուկ - Դոմինգես 0,5:0,5 Կարեակին - Գրիշչուկ 0:1 Արոնեան - Գելֆանդ 0,5:0,5 Սուիդլեր - Պոնամարյով 1:0 Սմիթս - Հաշիմով 0,5:0,5 Կ'առլսեն - Կրամնիկ 0:1 Արագ շախմատ Դոմինգես -իւանչուկ 0,5:0,5 Գրիշչուկ - Կարեակին 0,5:0,5 Գելֆանդ - Արոնեան 0,5:0,5 Պոնամարյով - Սուիդլեր - 1:0 Հաշիմով - Սմիթս - 1:0 Կրամնիկ Կ'առլսեն Գումարային Իւանչուկ - Դոմինգես 1:1 Կարեակին - Գրիշչուկ 0,5:1,5 Արոնեան - Գելֆանդ 1:1 Սուիդլեր - Պոնամարյով 1:1 Սմիթս - Հաշիմով 0,5:1,5 Կ'առլսեն - Կրամնիկ 0,5:1,5 8 տուրից յետոյ մրցաշարային աղիւսակը 11 միաւորով գլխաւորում է Վասիլի Իւանչուկը: Մագնուս Կառլսենն ունի 10,5 միաւոր, իսկ Գելֆանդն ու Կրամնիկը 9,5 –ական միաւոր: Լեւոն Արոնեանը 7 միաւորով առայժմ 9-րդ տեղում է : «Ամբէի» 19-րդ շախմատային ամենամեայ մրցաշարին մասնակցում էն աշխարհի 12 ուժեղագոյն շախմատիստներ: Իւրաքանչիւր մրցամարտ կազմուած է 2 խաղից. մէկ ,արագէ` 25 րոպէ գումարած 10 վայրկեան քայլի համար եւ մէկ ,կոյրէ` 25 րոպէ գումարած 20 վայրկեան քայլի համար:
  -   Սպորտ