ԱՆԿԱՐԱ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքական
Ադաբազար քաղաքում 26-ամեայ Մահմեդ Թեմիզը պղծել է Աթաթուրքի
արձանը:
Ըստ թուրքական «Աքշամ» թերթի, նա սկզբում ներկով Թուրքիայի
Հանրապետութեան հիմնադիր Աթաթուրքի արձանին սվաստիկա է նկարել,
ինչ-որ գրութիւն թողել, ապա կացնով սկսել հարուածել արձանին:
Քաղաքացիների կողմից կանչուած ոստիկանները ձերբակալել են
Թեմիզին եւ տարել ոստիկանութիւն: