ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 19-ին
ժ.17:00 «Նիգ-Ապարան» հայրենակցական միութեան ներկայացուցիչները`
միութեան պատուաւոր նախագահ Աղվան Յովսէփեանի գլխաւորութեամբ, ՀՀ
սփիւռքի նախարարութեանը կնուիրեն երգ, որը, ինչպէս տեղեկացնում են
ՀՀ սփիւռքի նախարարութիւնից, իւրատեսակ վերադարձի կոչ է դէպի
Հայրենիք` Արի տուն:
Երգը ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կկատարի ՀՀ վաստակաւոր
արտիստուհի Լեյլա Սարիբեկեանը: