Ապրիլի 14-ից արտարժոյթով ներգրաւուած միջոցների դիմաց<br /> պարտադիր պահուստավորումն իրականացուելու է մասամբ ՀՀ դրամով<br />


Ապրիլի 14-ից արտարժոյթով ներգրաւուած միջոցների դիմաց
պարտադիր պահուստավորումն իրականացուելու է մասամբ ՀՀ դրամով

  • 16-03-2010 21:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 16-ի նիստում փոփոխութիւն եւ լրացում է կատարել «Բանկերի գործունէութեան կարգաւորումը, բանկային գործունէութեան հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում: Տնտեսութեան դոլարացման դէմ պայքարի շրջանակներում կատարուված այս փոփոխութիւնների արդիւնքում 2010 թ. ապրիլի 14-ից արտարժոյթով ներգրաւուած միջոցների դիմաց պարտադիր պահուստավորումն իրականացուելու է մասամբ ՀՀ դրամով: Ըստ ԿԲ-ի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան տարածած հաղորդագրութեան, մասնաւորապէս, արտարժոյթով ներգրաւուած միջոցների դիմաց ԿԲ-ում տեղաբաշխւող պարտադիր պահուստների նուազագոյն չափը, որը կազմում է ներգրաւուած միջոցների 12 տոկոսը, այսուհետեւ 3%-ով իրականացուելու է ՀՀ դրամով, իսկ 9%-ը` արտարժոյթով: Խորհրդի նիստում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարուեցին ՀՀ ԿԲ-ի պարբերականների թողարկման եւ հրապարակման կարգում ու պայմաններում եւ ՀՀ ԿԲ-ի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կանոնադրութիւնում: Մէկ այլ որոշմամբ վերաձեւակերպվեց «ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» ՍՊԸ-ի գրաւատան լիցենզիան, ուժը կորցրած ճանաչուեց «ՍԵՅՋ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ արտարժոյթի առուվաճառքի թիւ 655 լիցենզիանն իր դիմումի համաձայն:
  -   Տնտեսութիւն