Այս տարի խոզի ժանտախտի հետեւանքով գրանցուել է խոզերի անկման<br /> 174 դէպք<br />


Այս տարի խոզի ժանտախտի հետեւանքով գրանցուել է խոզերի անկման
174 դէպք

  • 16-03-2010 17:02:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տաւուշի մարզում արձանագրուել է խոզի ժանտախտ, ինչի հետեւանքով մարզի 5 համայնքներում այս տարուայ ընթացքում արդէն գրանցուել է խոզերի անկման 174 դէպք: Հիւանդ կենդանիների մի մասը հարկադիր սպանդի է ենթարկուել: Այս մասին մարտի 16-ի ասուլիսում յայտնեց ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Գերասիմ Ալավերդեանը: Ըստ նրա, ներկայիս վարակը 2007թ.-ին մարզում բռնկուած ժանտախտի համաճարակի հետեւանքն է, քանի որ անտառներում թաղման աշխատանքները պատշաճ չեն կատարուել եւ հիւանդ անասունները խորը չեն թաղվել: Գ.Ալավերդեանը, վստահեցրեց, որ ներկայումս մտահոգուելու կարիք չկայ, քանի որ նախարարութիւնը բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկում է, որպէսզի համաճարակը չտարածուի եւ մասսայական բռնկում չլինի: Գ.Ալավերդեանը յայտնեց նաեւ, որ կառավարութիւնում ՀՀ վարչապետի յանձնարարութեամբ ստեղծուել է աշխատանքային խումբ` գիւղատնտեսութեան նախարարի գլխաւորութեամբ, որում ընդգրկուած են նաեւ Առողջապահութեան եւ Բնապահպանութեան նախարարութիւնների մասնագէտները:
  -   Տնտեսութիւն