Մարտի 15-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկէտով պետական<br /> կարճաժամկէտ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ<br />


Մարտի 15-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկէտով պետական
կարճաժամկէտ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

  • 16-03-2010 14:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 15-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկէտով պետական (գանձապետական) կարճաժամկէտ AMGT3913C101 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակայ պարտատոմսերի ծաւալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը` 795 մլն 975 հազար դրամ, որից մրցակցային` 795 մլն 975 հազար դրամ: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, պարտատոմսերի տեղաբաշխման ծաւալը կազմել է 500 մլն դրամ, տեղաբաշխումից ստացուած հասոյթը` 468 մլն 127 հազար 177 դրամ, տեղաբաշխման միջին կշռուած եկամտաբերությունը` 8,9784 տոկոս, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9,3434 տոկոս: Աճուրդին մասնակցել է 5 դիլեր:
  -   Տնտեսութիւն