Դպրոցում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգի հեղինակն էր<br /> նոյն դպրոցի աշակերտը<br />


Դպրոցում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգի հեղինակն էր
նոյն դպրոցի աշակերտը

  • 14-03-2010 10:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ազգային անվտանգութեան մարմինները բացայայտել են Երեւանի թիւ 78 դպրոցում ռումբի տեղադրման մասին դպրոցի տնօրէնի բջջային հեռախօսի վրայ կեղծ SMS-հաղորդագրութիւն ուղարկողի անձը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան մամուլի կենտրոնից, կեղծ ահազանգի հեղինակն է եղել նոյն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Սիմոնեանը, որը հաղորդագրութիւնը ուղարկել էր ինտերնետ-կապի միջոցով, հոյս ունենալով, որ այն չի բացայայտուի: Նա խօստովանել է իր արարքը: Փաստի առթիւ ՀՀ Ոստիկանութեան կողմից յարուցուել է քրէական գործ:
  -   Հասարակութիւն