Եւրոպայի շախմատի առաջնութեան 7-րդ տուրից յետոյ Լիլիթ Գալօյեանն ու Վլադիմիր Յակոբեանը առաջատարների խմբում էն


Եւրոպայի շախմատի առաջնութեան 7-րդ տուրից յետոյ Լիլիթ Գալօյեանն ու Վլադիմիր Յակոբեանը առաջատարների խմբում էն

  • 12-03-2010 23:35:00   |   |  Սպորտ
 ՌԻԵԿԱՅ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ. Եւրոպայի շախմատի անհատական առաջնութեան 7-րդ տուրում Լիլիթ Գալօյեանը խաղաղ դաշն կնքեց մրցաշարի առաջատար Մոնիկայ Սոչկոի (Լեհաստան) հետ եւ վաստակեց 5,5 միաւոր: Նոյնքան միաւոր վաստակած եւս 5 մարզուհիներ կրնկակոխ` կէս միաւոր տարբերութեամբ, հետապնդում էն լեհուհուն : Էլինայ Դանիէլեանն ու Նելլի Աղինեանը յաղթանակներ տարան, Լիլիթ Մկրտչեանը ոչ ոքի խաղաց, իսկ Անահիտ Խառատեանը պարտութիւն կրեց: Տղամարդկանց մրցաշարի 7- րդ տուրում յաջող հանդէս եկան հայ շախմատիստները: 13 խաղից հայ շախմատիստները 8-ում յաղթեցին, 3-ում ոչ ոքի խաղացին եւ պարտուեցին 2-ում: Այսօր յաղթանակներ տարած Վլադիմիր Յակոբեանը, Հրանտ Մելքումեան, Ռոբերտ Յովհաննիսեանը, Արման Փաշիկեան, Զաւէն Անդրիասեանը, Արտաշէս Մինասեանը, Աւետիք Գրիգորեանը եւ Վահէ Բաղդասարեանը զգալիօրէն բարելաւեցին իրենց մրցաշարային դիրքերը: Աւելին` Վլադիմիր Յակոբեանը ընդամէնը կէս միաւորով է զիճում 6-ական միաւորով մրցաշարային աղիւսակը գլխաւորող Ջոբաւային (Վրաստան) եւ Եֆիմենկոին (Ուկրաինայ): Տղամարդիկ - 7-րդ տուրի արդիւնքներ Սերգեյ Մովսիսեան - Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Վլադիմիր Յակոբեան - Սանան Սիւգիրով (ՌԴ) 1:0 Հրանտ Մելքումեան - Անդրեյ Վոլոկիտին (Ուկրաինայ) 1:0 Սամուէլ Տէր-սահակեան - Բարտոզ Սոչկոյ (Լեհաստան) 0:1 Տիգրան Լ. Պետրոսեան - Մարատ Մակարով (ՌԴ) 0,5:0,5 Գաբրիէլ Սարգսեան-վալերի Նեւերով (Ուկրաինայ) 0,5:0,5 Հրուոժէ Ստեւիչ (Խորուաթիայ) - Ռոբերտ Յովհաննիսեան 0:1 Ալեքսանդր Ռախմանով (ՌԴ) - Դաւիթ Գ. Պետրոսեան 0,5:0,5 Արման Փաշիկեան - Գիլ Պապիլսկի (Իսրայէլ) 1:0 Ալգիմանտաս Բուտնորիուս (Լիտուայ) -զաւէն Անդրիասեան 0:1 Արտաշէս Մինասեան-գերհարդ Սխրոլ (Աւստրիա) 1:0 Աւետիք Գրիգորեան-իոսիբ Ռուկաւինայ (Խորուաթիայ) 1:0 Ռաուլ Շմիդտ (Ռումինիայ) -վլադիմիր Պօղոսեան 1:0 Վահէ Բաղդասարեան - Ժոզեֆ Կրաուս (ԳԴ) 1:0 Կանայք 7-րդ տուրի արդիւնքներ Լիլիթ Գալօյեան - Մոնիկայ Սոչկոյ (Լեհաստան) 0,5:0,5 Էլինայ Դանիէլեան – Ելենա Սեդինայ (Իտալիայ) 1:0 Մակա Փուրցալաձէ (Վրաստան)-լիլիթ Մկրտչեան ) 0,5:0,5 Նելլի Աղինեան - Ռայնայ Սարգաչ (Ռումինիայ) 1:0 Սանդուգաչ Սայդուլինայ (ՌԴ)- Անահիտ Խառատեան 0:1 Մրցաշարային աղիւսակը 7-րդ տուրից յետոյ Տղամարդիկ – 408 մասնակից 1. Ջոբաւայ (Վրաստան) 6 միաւոր 2. Եֆիմենկոյ (Ուկրաինայ) 6 3.Նեպոմնեաշչի (ՌԴ) 5,5 8. Վլադիմիր Յակոբեան 5,5 16. Հրանտ Մելքումեան-5 78. Ռոբերտ Յովհաննիսեան-4,5 104.Սամուէլ Տէր-սահակեան-4 105 Տիգրան Լ. Պետրոսեան-4 109.Աւետիք Գրիգորեան-4 117. Գաբրիէլ Սարգսեան-4 118. Դաւիթ Գ. Պետրոսեան-4 149. Արտաշէս Մինասեան-4 157.Արման Փաշիկեան-4 183. Զաւէն Անդրիասեան 4 304. Վահէ Բաղդասարեան 3 337.Վլադիմիր Պողոսեան-2,5 Կանայք 158 մասնակից Մրցաշարային աղիւսակը 5-րդ տուրից յետոյ 1. Մոնիկայ Սոչկոյ (Լեհաստան) 6 միաւոր 2-7. Լիլիթ Գալօյեան, Քեթեւան Արախամիա-գրանտ (Շոտլանդիայ), Անտուանետայ Ստեֆանովայ (Բուլղարիայ), Վիկտորեա Չմիլիտէ (Լիտուայ) 5 Պիա Կրամլինգ (Շուէդիայ), Ելենա Դէմբոյ (Յունաստան) 5.5 միաւոր 21-39. Էլինայ Դանիէլեան - 4,5 միաւոր 40-71. Լիլիթ Մկրտչեան-4 միաւոր 95 -123 Նելլի Աղինեան -3 միաւոր 144. Անահիտ Խառատեան 2 միաւոր
  -   Սպորտ