ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկոյցը քննադատում է Հայաստանի<br /> իշխանութիւններին<br />


ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկոյցը քննադատում է Հայաստանի
իշխանութիւններին

  • 12-03-2010 22:30:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 11-ի երեկոյեան Ամերիկայի Միացեալ Նահանգների Պետական դեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրաւունքները 2009 թուականին» զեկոյցը, ըստ որի, էական խախտումներով անցկացուած 2008-ի նախագահական ընտրութիւնների եւ տասը մարդու մահուան հանգեցրած հետընտրական բախումների հետեւանքով Հայաստանում ստեղծուած քաղաքական ճգնաժամը շարունակել է լարուած պահել մթնոլորտը երկրում: Ըստ «Ազատութիւն» ռադիոկայանի, փաստաթղթում անդրադարձ կայ Սամուէլ Նիկոյանի ղեկավարած խորհրդարանական ժամանակաւոր յանձնաժողովի զեկույցին: «Յանձնաժողովը, որը կոչուած էր ուսումնասիրելու հետընտրական զարգացումները, սեպտեմբերի 16-17-ին հրապարակել է զեկոյց, որում կայ քննադատություն եժւ ընդդիմութեան, եժւ իշխանութեան հասցէին, սակայն բռնութիւնների եւ բախումների համար հիմնականում պատասխանատու է համարւում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանի առաջնորդած ընդդիմությունը», - ասուած է զեկոյցում: «Տարուայ ընթացքում ճգնաժամը չի կարգաւորուել, գրանցուել են մարդու իրաւունքների ոտնահարման նոր դեպքերղ Իշխանութիւնները սահմանափակել են կառավարութիւնը ազատ եղանակով փոխելու քաղաքացիների իրաւունքը մայրաքաղաք Երեւանի աւագանու ընտրութիւններում», - փաստում են պետդեպարտամենտի հրապարակած հեղինակաւոր զեկոյցի հեղինակները ու յաւելում. - «2009-ի ընթացքում իշխանութիւնները հետապնդել են քաղաքական ընդդիմախոսներին, կամայական ձերբակալութիւններ են կատարել, մարդկանց երկար ժամանակով պահել են նախնական կալանքի պայմաններում, կիրառել են ընդդիմախոսներին բիւրոկրատական մեթոդներով ահաբեկելու կամ նրանցից վրէժ լուծելու գործելակերպ»: «Իշխանութիւնները ուժ են գործադրել քաղաքական ցույցերի մասնակիցների դէմ, եւ խափանել են դրա վերաբերեալ տեղեկատուութիւն տարածելու քաղաքացիների փորձերը», - նաեւ ասուած է «Մարդու իրաւունքները 2009 թուականին» զեկոյցի Հայաստանին առնչուող բաժնում: «Ոստիկանները ծեծի են ենթարկել ձերբակալուածներին, ազգային անվտանգութեան ծառայութեան գործակալների եւ ոստիկանների կողմից մարդկանց իրաւունքները խախտելու դէպքերն անպատիժ են մնացել: Ամբաստանեալներին զրկել են արդար դատաւարութեան հնարաւորութիւնից»: Զեկոյցում կայ անդրադարձ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին. - «ԶԼՄ-ներին եւ յատկապէս հեռարձակւող լրատվամիջոցներին բնորոշ է ինքնագրաքննութեան բարձր աստիճանղ Իշխանութիւնները սահմանափակում են մամուլի բազմակարծութիւնը, ինչի վկայութիւններից մէկը հեռարձակման արտօնագրերի տրամադրման սառեցումն է: Գրանցուել են լրագրողների վրայ յարձակումների նոր դէպքեր»: Զեկոյցում ասւում է, որ հայաստանեան իշխանութիւնները սահմանափակել են ժողովների եւ հաւաքների ազատութիւնը, կոնկրետ վայրերում ցույցեր անցկացնելու քաղաքական ընդդիմութեան դիմումները բազմիցս մերժուել են, իշխանութիւնները միջամտել եւ ցրել են մարդկանց ինքնաբուխ հաւաքները: «Հայաստանում լուրջ խնդիր է մնում համատարած կոռուպցիան, եւ իշխանութիւնները չեն դիմում վճռական քայլերի այն յաղթահարելու համար», - ընդգծում են զեկոյցի հեղինակները: Ներկայացնելով ամբողջ զեկոյցը, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է, որ այժմ կայ մէկ մտահոգիչ միտում ամբողջ աշխարհում: «Մարդու իրաւունքների պաշտպանութեան առաքելութիւն կատարող հասարակական կազմակերպութիւնների վրայ նորանոր եւ աւերիչ սահմանափակումներ իրականացնող կառավարությունների թիւը ներկայումս հետզհետէ աճում է», - ասել է Հիլարի Քլինթոնը:
  -   Քաղաքական