Հերոս Աւանէսեանը կրկին ընտրուել է բասկետբոլի միջազգային
դատաւոր
11-03-2010 15:00:00 | | Սպորտ
ԹԵՀՐԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իրանի
բասկետբոլի միջազգային առաջնակարգ դատաւոր Հերոս Ավանեսյանն
ընտրուել է Թուրքիայում կայանալիք` 2010 թուականի միջազգային
մրցումներին մասնակցելու համար: Ինչպէս տեղեկացնում է «Ալիքը»,
բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի յայտարարութեյան համաձայն,
որոշուել եւ հաստատուել է, որ Հերոս Աւանէսեանը այն դատաւորների
շարքում է, ովքեր օգոստոսին Թուրքիա են մեկնելու` միջազգային
մրցումները դատելու համար:
Թերթից տեղեկանում ենք, որ Իրանի բասկետբոլի թիմը եւս
մասնակցելու է այդ մրցումներին, որպէս Ասիայի չեմպիոն: Հերոս
Աւանէսեանը 2008 թուականի Պեկինի օլիմպիական խաղերում արժանացել է
30 ընտրյալ դատաւորների շարքին դասուելու պատուին: