Մարզական եւ մարտական սամբոյի աշխարհի գաւաթի տղամարդկանց եւ<br /> կանանց փուլային մրցաշարին կմասնակցեն նաեւ Հայաստանի մարզիկները<br />


Մարզական եւ մարտական սամբոյի աշխարհի գաւաթի տղամարդկանց եւ
կանանց փուլային մրցաշարին կմասնակցեն նաեւ Հայաստանի մարզիկները

  • 10-03-2010 20:44:00   | Հայաստան  |  Սպորտ
 ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 24-27-ին Մոսկուայում տեղի կունենայ մարզական եւ մարտական սամբոյի աշխարհի գաւաթի Ա.Խառլամպիեւի յիշատակին նուիրուած տղամարդկանց եւ կանանց փուլային մրցաշարը, որին Հայաստանը կներկայացնեն 48 կգ քաշային կարգում հանդէս եկող Ժաննա Վարդանեանը, 68 կգ քաշային Վաչիկ Վարդանեանը, 74 կգ քաշային Աշոտ Դանիելեանը եւ 90 կգ քաշային Արմէն Իսպիրեանը: Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրութեան, հայկական պատուիրակութիւնը կգլխաւորի Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետեանը:
  -   Սպորտ