Ռիեկայ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ. Լիլիթ Գալօյեանը շարունակում է իր յաղթարշաւը Եւրոպայի շախմատի կանանց անհատական առաջնութիւնում : 4-րդ տուրում Լիլիթը յաղթեց ռուսաստանցի Վալենտինա Գունինային, իսկ էլինայ Դանիէլեանը իսպանուհի Մոնիկայ Գալզետային:
Լիլիթ Մկրտչեանն ու Նելլի Աղինեանը 4-րդ տուրում միմեանց հետ ոչ-ոքի խաղացին, իսկ
Անահիտ Խառատեանը պարտուեց տանտիրուհի Մառա Ժելիցային:
Տղամարդկանց մրցաշարում Սամուէլ Տէր Սահակեանը յաղթեց ռուսաստանը ներկայացնող Միխաիլ Կոբալիային եւ վաստակելով 3 միաւոր հաւասարուեց 4-րդ տուրում խաղաղ տրամադրուած Ռոբերտ Յովհաննիսեանին, Հրանտ Մելքումեանին, Գաբրիէլ Սարգսեանին եւ Տիգրան Լ. Պետրոսեանին:
Արտաշէս Մինասեանը եւ Դաւիթ Պետրոսեանը յաղթեցին համապատասխանաբար իսրայէլցի Միախայիլ Զասլաւսկուն եւ Մատէուշ Բարտելիին, իսկ Վլադիմիր Յակոբեանն ու Սերգեյ Գրիգորեանցը խաղաղ դաշն կնքեցին: Հայ շախմատիստների այս քառեակը միասին վաստակել է 10 միաւոր:
Աւետիք Գրիգորեանը պարտուեց Բոսնիան ներկայացնող Իւան Սոկոլովին եւ նոյնպէս ունի 2,5 միաւոր:
Մրցաշարային աղիւսակը 4-րդ տուրից յետոյ Տղամարդիկ 408 մասնակից
1. Բահադուր Ջոբաւայ (Վրաստան) -4 միաւոր
2. Զախար Եֆիմենկոյ (Ուկրաինայ) -4
3. -17-3,5 միաւոր
27. Ռոբերտ Յովհաննիսեան-3
39. Գաբրիէլ Սարգսեան-3
40. Հրանտ Մելքումեան-3
51.Տիգրան Լ. Պետրոսեան-3
57. Սամուէլ Տէր-սահակեան-3
84. Աւետիք Գրիգորեան-2,5
99. Վլադիմիր Յակոբեան 2,5
123. Դաւիթ Գ. Պետրոսեան-2,5
124 Արտաշէս Մինասեան-2,5
214. Արման Փաշիկեան-2
248. Վահէ Բաղդասարեան 2
249. Զաւէն Անդրիասեան 2
366. Վլադիմիր Պողոսեան-1
Կանայք 158 մասնակից
Մրցաշարային աղիւսակը 4-րդ տուրից յետոյ
1. Մոնիկայ Սոչկոյ (Լեհաստան) -4 միաւոր
2 Քեթեւան Արախամիա-գրանտ (Շոտլանդիայ)-3.5
3. Վիկտորեա Սմիլտէ Լատուիա-3,5
8 Լիլիթ Գալոյան-3,5
49. Էլինայ Դանիէլեան-2,5
77. Նելլի Աղինեան-2
84. Լիլիթ Մկրտչեան-2
130. Անահիտ Խառատեան-1