Թորոս Փիլիկօղլուն գերազանցել է իր ցուցանիշը<br />


Թորոս Փիլիկօղլուն գերազանցել է իր ցուցանիշը

  • 09-03-2010 11:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԻԶՄԻՐ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 6-7-ը, Իզմիրում կայացած ատլետիկայի փորձնական մրցաշարին մասնակցել է նաեւ պոլսահայ երիտասարդ մարզիկ Թորոս Փիլիկօղլուն: 60 մետր վազքատարածութիւնում նա գերազանցել է նախապէս իր կողմից սահմանուած ցուցանիշը, որն անգերազանցելի էր 13 տարի շարունակ: Նա սահմանեց նոր ցուցանիշ` 7.04 րոպե արդիւնքով: Թորոս Փիլիկօղլուն մարտի 27-28-ը մասնակցելու է Երիտասարդական գաւաթի մրցումներին:
  -   Սպորտ