Եւրոպայի շախմատի անհատական առաջնութեանում սրւում է պայքարը
08-03-2010 22:51:00 | | Սպորտ
Ռիեկայ, 8 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Խորուաթիական Ռիեկայ քաղաքում ընթացող Եւրոպայի շախմատի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնութեան երրորդ տուրում յաղթանակներ տարան Գաբրիէլ Սարգսեանը, Տիգրան Պետրոսեանը, Վլադիմիր Պօղոսեանը, Լիլիթ Գալօյեանն ու Անահիտ Խառատեանը
Ոչ ոքի խաղացին Հրանտ Մելքումեանը, Աւետիք Գրիգորեանը, Ռոբերտ Յովհաննիսեանը,
Վլադիմիր Յակոբեանը, Զաւէն Անդրէասեանը, Դաւիթ Պետրոսեանը եւ Սամուէլ Տէր-սահակեանը:
Արման Փաշիկեանը, Արտաշէս Մինասեանը, Վահէ Բաղդասարեանը պարտութիւն կրեցին:
3 տուրից յետոյ 3 միաւոր ունեն առաջնութեան 13 մասնակիցնէր: 2,5 միաւորով նրանց հետապնդում են Գաբրիէլ Սարգսեանը, Հրանտ Մելքումեանը, Աւետիք Գրիգորեանը, Ռոբերտ Յովհաննիսեանը եւ Տիգրան Պետրոսեանը:
2-ական միաւոր են վաստակել Վլադիմիր Յակոբեանը եւ Սամուէլ Տէր-սահակեանը,
1.5-ական Արման Փաշիկեանը, Արտաշէս Մինասեանը, Զաւէն Անդրիասեանը եւ Դաւիթ Պետրոսեանը:
Վահէ Բաղդասարեանն ու Վլադիմիր Պօղոսեանը վաստակել են մէկ միաւոր:
Կանանց անհատական առաջնութիւնում յաջող է հանդէս գալիս Լիլիթ Գալօյեանը, որը 3 տուրից յետոյ 2,5 միաւոր է վաստակել: Էլինայ Դանիէլեանը, Լիլիթ Մկրտչեանն ու Նելլի Աղինեանը վաստակել են 1.5-ական միաւոր, իսկ Անահիտ Խառատեանը մէկ միաւոր: