Մալթայի հայ համայնքի նախագահ Վերա Բոյաջեան. Մալթայում<br /> ծրագրւում է բացել հայկական կիրակնօրեայ դպրոց, կառուցել հայկական<br /> եկեղեցի եւ Վալետա ու Երեւան քաղաքների եղբայրացում <br />


Մալթայի հայ համայնքի նախագահ Վերա Բոյաջեան. Մալթայում
ծրագրւում է բացել հայկական կիրակնօրեայ դպրոց, կառուցել հայկական
եկեղեցի եւ Վալետա ու Երեւան քաղաքների եղբայրացում

  • 08-03-2010 17:31:00   |   |  Կազմակերպութիւններ
ՎԱԼԵՏԱ, 8 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մալթայի հայ համայնքի նախագահ Վերա Բոյաջեանի հարցազրոյցը miasin.ru պորտալին - Պատմէք, խնդրում եմ, հակիրճ Մալթա կղզում հայկական համայնքի կազմաւորման մասին: - Հայ ժողովրդի փոխհարաբերությունները Մալթայի օրդենի (ուխտ) հետ շատ հին պատմական արմատներ ունեն եւ հասնում են մինչեւ 1097 թուվականը: Մալթայի օրդենը (Սուրբ Հովհան Երուսաղեմցու հոսպիտալիերների օրդենը) 1149 թուականին հողատարածքների տեր է դառնում Կիլիկեան Հայաստանում, 1169 թ. նա նոր պարգեւ է ստանում` Մամեստիա բերդաքաղաքի շրջանում, իսկ Լեւոն Բ-ի օրոք` երկու բերդեր Սելեւկիայում: Բացի նուիրատւութիւններից Հոսպիտալիերների օրդենը իր տնօրինության տակ ուներ նաեւ գնուած հողատարածքներ: Հոսպիտալիերները օժտուած չէին արտերկրայնության իրաւունքով, սակայն իմունիտետ ունէին իբրեւ Ռուբինյանների հայկական թագաւորական հարստութեան վասալներ, թէեւ այդ վասալությունը առանձնայատուկ բնոյթ ուներ, ինչը պայմանաւորուած էր կրկնակի ենթակայությամբ: Ստեղծուած լինելով իրենց գերագոյն սյուզերենի (ավատատիրոջ)` Հռոմի պապի համաձայնութեամբ եւ օրհնութեամբ, օրդենը իբրեւ հոգեւոր կազմակերպութիւն ենթարկվում էր պապին եւ նրա համաձայնութեամբ էլ ընտրում էր իր անմիջական աշխարհիկ սյուզերենին: Օրդենի գլուխ կանգնած էր կոմանդորը, որը Երուսաղեմում, այնուհետեւ Կիպրոսում, գտնուող մեծ մագիստրոսի միջոցով ենթարկվում էր պապին, այդուամենայնիւ, պարտաւոր էր վասալական ծառայութեան մէջ լինել այն երկրների իշխանների ու թագավորների մօտ, որտեղ գտնւում էր տուեալ օրդենը: Մեզ հասած շնորհագրերը, որ Կիլիկիայի մեծ իշխաններն ու արքաները տուել են Երուսաղեմի Հոսպիտալիերների ուխտին, վկայում են, որ այդ շնորհները կրում էին բենեֆիցյան բնոյթ: Երուսաղեմի Հոսպիտալիերների օրդենի վասալական ծառայութիւնը նշանակում էր ռազմական օգնութիւն Կիլիկեան Հայաստանին: Դրանից բացի, այդ շնորհագրերը ժամանակաւոր, պայմանական բնոյթ ունէին, քանի որ իւրաքանչիւր շնորհագիր պէտք է անպատճառ հաստատվեր այն շնորհողի ժառանգորդի կողմից իր իշխանութեան գալուց յետոյ: Սենյորները (հայ թագաւորները) իրենց հերթին պարտաւոր էին ապահովել օրդենի (վասալի) տիրույթների անձեռնմխելիութիւնը, քանի դեռ վերջինս շարունակում էր իր ծառայութիւնը: Կարեւոր է նշել նաեւ, որ Հայկական Կիլիկիայում Երուսաղեմի Հոսպիտալիերների օրդենը չէր հարկվում պետական հարկերով, ինչպէս միւս վասալները: Օրդենը Կիլիկիայում գոյութիւն ունեցաւ մինչեւ Կիլիկեան հայկական պետութեան անկումը 1375 թուականին, որից յետոյ բազմաթիւ հայ ասպետներ եւ հասարակ մարդիկ տեղափոխվեցին Մալթա կղզի: Մեր հայրենակիցների երկրորդ զանգվածային գաղթը Մալթա տեղի ունեցաւ 1915 թուականի հայոց ցեղասպանությունից յետոյ: Վերջապէս, ներգաղթի երրորդ ալիքը եղավ իննսունականների սկզբին եւ կապուած էր ԽՍՀՄ փլուզման հետ: - Որո՞նք են ձեր համայնքի գործունէութեան հիմնական ուղղութիւնները եւ ի՞նչ է յաջողուել անել նրա գոյութեան ընթացքում: - Համայնքը նպատակ ունի միաւորել հայ բնակչութեան ջանքերը հայոց լեզուի եւ մշակոյթի պահպանման ու զարգացման, իր անդամների շահերի եւ իրաւունքների պաշտպանութեան, 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, Մալթայի Հանրապետութեան ազգերի միջեւ բարեկամութեան ամրապնդման ուղղութեամբ: 2009 թուականի յուլիսի 31-ին կայացաւ Մալթայի հայերի 1-ին կոնգրեսը, որտեղ որոշում ընդունուեց Մալթայի հայերի պաշտօնական կազմակերպութիւն ստեղծելու մասին: Կազմակերպութեան գործունէութեան կարճ ժամանակամիջոցում Վալետայի կենտրոնում տեղադրուեց հայկական խաչքար ի նշան բարեկամութեան եւ երախտագիտության Մալթային այն օգնութեան համար, որ ցուցաբերվել է 1375 եւ 1915 թուականներին այս կղզում ապաստան գտած հայերին: Մեր նախաձեռնութեամբ Հայաստանի խորհրդարանում ստեղծուել է Հայաստան-Մալթա բարեկամութեան միջխորհրդարանական պատգամաւորական խումբ: Համայնքը զբաղւում է նաեւ մշակոյթային միջոցառումների կազմակերպմամբ, որոնց նպատակն է ծանօթացնել եւ պրոպագանդել հայ ժողովրդի պատմութիւնն ու մշակոյթը: - Հիմնական ի՞նչ խնդիրների է բախւում Մալթայի հայ համայնքը: - Որպէս այդպիսին խնդիրներ չկան, քանի որ Մալթայի հայ համայնքի ղեկավարութիւնը փոխհարաբերություններ է պահպանում Մալթայի ինչպէս գործադիր, այնպէս էլ օրէնսդիր իշխանութիւնների հետ ամենաբարձր մակարդակով: - Մալթայում հայկական առաքելական եկեղեցի կայ՞ արդեօք, եւ եթէ այո, ապա դուք համագործակցո՞ւմ եք նրա հետ, մասնակցո՞ւմ եք արդեօք ինչ-ինչ համատեղ նախագծերի: - Ցավոք, Մալթայում Հայաստանեայց առաքելական եկեղեցին ներկայացուցչութիւն չունի, թէեւ Մալթայի հայերը իրենց ներդրումն ունեն Մալթայում եկեղեցիների կառուցման մէջ, սկսած 1620 թուականից: Ապագայում մենք ծրագրում ենք Մալթայում կառուցել հայկական եկեղեցի: - Մալթայում կայ՞ն հայկական ԶԼՄ-ներ (թերթ, ամսագիր, ռադիո, ինտերնետ-ռեսուրս) եւ եթէ այո, ապա ինչպե՞ս եք դուք գնահատում նրանց դերը հայ համայնքի կեանքում: - Մալթայում հնարաւոր է արբանեակային կապի միջոցով դիտել հայկական հեռուստաալիքների հաղորդումները: Որեւէ այլ լրատվամիջոց կղզում չկայ: - Մալթայում գոյութիւն ունի՞ կիրակնօրեայ դպրոց կամ հայոց լեզուի դասընթացներ եւ այլն: - Մենք ծրագրում ենք մօտ ապագայում բացել հայկական կիրակնօրեայ դպրոց: Այս պահին երեխաները հիմնականում սովորում են բրիտանական կամ մալթյան ուսումնական հաստատութիւններում: - Որքանո՞վ է հայ երիտասարդությունը ներգրաւուած համայնքի հասարակական կեանքում: - Հայ երիտասարդները ներգրաւուած են Մալթայի հայ համայնքի կեանքում եւ էական օգնութիւն են բերում հասարակական աշխատանքներին: - Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք: - Առաջիկայում ծրագրում ենք Վալետա եւ Երեւան քաղաքները դարձնել քույր-քաղաքներ: Պատրաստւում ենք կազմակերպել մալթացի մի խումբ պատգամաւորների ճանաչողական ուղեւորութիւն Հայաստան կամ հայ պատգամաւորների` դէպի Մալթա: Նաեւ ծրագրւում է անցկացնել հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ Մալթայում: - Ինչպե՞ս կսահմանեիք հայ ազգային գաղափարը, ձեր կարծիքով` ի՞նչ է այն իրենից ներկայացնում: - Մէկ ժողովուրդ, մէկ հաւատ, մէկ պետութիւն: - Ի՞նչ կցանկանայիք մաղթել աշխարհասփիւռ հայերին: - Միասնութիւն, բարգաւաճում եւ խաղաղութիւն:
  -   Կազմակերպութիւններ