«Արարատ» ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնն ընդդէմ<br /> «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի գործով վերաքննիչ բողոքը մերժուեց<br />


«Արարատ» ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնն ընդդէմ
«Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի գործով վերաքննիչ բողոքը մերժուեց

  • 05-03-2010 19:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մարտի 5-ին մերժեց «Արարատ» ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի բողոքը «Կովկասի ինստիուտ» հիմնադրամի դէմ գործով: Դիմող կողմը պահանջում էր դատարանից բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանի որոշումը գործի վարոյթը կարճելու մասին եւ միջնորդում այն վերադարձնել նոր քննութեան: Յիշեցնենք, որ «Արարատ» կենտրոնը ընդհանուր իրաւասութեան դատարան ներկայացրած հայցադիմումով պահանջում էր հրապարակել պաշտօնական հերքում եւ արգելել «Կոսկասի ինստիտուտ» հիմնադրամի հրատարակած նիւթերի ժողովածուի յետագայ տարածումը, որում զետեղուած թուրք գիտնական Ա.Գյոռգյուլուի յօդուվածում Հայոց ցեղասպանութիւնը որակւում էր որպէս կասկածելի, անհիմն, եւ 34 անգամ «ցեղասպանութիւն» բառը գործածւում էր չակերտների մէջ: Ընդհանուր իրաւասութեան դատարանը որոշում էր կայացրել գործի վարոյթը կարճելու մասին, քանի որ «չակերտի մէջ առնելու հանգամանքը չի կարող լինել դատաքննութեան առարկայ»:
  -   Հասարակութիւն