Հռոմի կաթողիկոս-պատրիարքն այցելել է Իտալիայում ՀՀ<br /> դեսպանատուն <br />


Հռոմի կաթողիկոս-պատրիարքն այցելել է Իտալիայում ՀՀ
դեսպանատուն

  • 05-03-2010 19:11:00   |   |  Հասարակութիւն
ՀՌՈՄ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 1-ին, Տեր Ներսէս ԺԹ կաթողիկոս-պատրիարքն այցելել է Իտալիայում ՀՀ դեսպանատուն, ուր հանդիպել է Հայաստանի դեսպան Ռուբէն Կարապետեանի հետ: Ինչպէս տեղեկացնում է armeniancatholic.org կայքէջը, հանդիպման ընթացքւմ քննարկուել են դեսպանութեանը ու իտալահայ համայնքին, Հայաստան-Սփիռք համագործակցութեանը եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը վերաբերող հարցեր: ՀՀ դեսպանը պատրաստակամութիւն է յայտնել իտալահայությանը պետական եւ ազգային առաջնահերթ խնդիրների լուծման շուրջը համախմբելու ուղղութեամբ` կարեւորելով Իտալիայում գտնուող փոքրաթիվ հայ համայնքի միացեալ աշխատանքը: Հոգեւոր առաջնորդը դեսպանին աջակցութիւն է յայտնել դեսպանութեան ծրագրերի իրականացման եւ Իտալիայում Հայաստանի դիւանագիտական ներկայացուցչութեան առջեւ դրուած խնդիրների իրականացման գործում:
  -   Հասարակութիւն